воскресенье, 18 ноября 2012 г.

Երջանիկ եղիր, բայց առանց ինձ . . .


Երջանիկ եղիր, բայց առանց ինձ... Թե կարող ես ժպտա, բայց նորից առանց ինձ... Գիտե՛մ, դժվար է հիմա, բայց դու ուժեղ եղիր... Առանց ինձ ապրիր... 
Այն ժամանակ, երբ ես էի տանջվում... նույն խոսքերը դու էիր ինձ ասում... Իսկ հիմա պարզապես լսիր... Ու երջանիկ լինել փորձիր... Ինձանից հեռացիր... Թե կարող ես ինձ մոռացիր... 
Գիտե՛մ, ինչքան հեռու լինեմ, այնքան դու ինձ կսիրես, բայց ներիր սիրելիս չեմ կարող էլ կողքիդ լինել... Հավատու՛մ եմ, որ հիմա տանջվում ես... Բայց գիտե՞ս, դա ինձ համար միևնույն է... Չկաս ինձ համար այնպես, ինչպես ես <<կայի>> քեզ համար... 
Չեմ սիրում այլևս քեզ... Չեմ սպասում արցունքն աչքիս... Չեմ նայում արդեն մաշված այն նկարին ու խենթի պես չեմ խոսում ես մութ գիշերին... Չեմ թափառում ուրվականի պես... Ու չեմ վախենում ինքս իմ ստվերից... Այլևս չեմ սիրում քեզ ու չեմ հավատում էլ հեքիաթներին... Չեմ արտասվում ես էլ... Տե՛ս... Ինքդ է՞լ չես հավատում, որ չոր են աչքերս արդեն... Խենթի պես չեմ ճչում ես էլ... Տե՛ս... Ինքդ է՞լ չես հավատում, որ փոխվել եմ  արդեն... Չկա սերս էլ... Տե՛ս... Դատարկ եմ հիմա ես... 

вторник, 13 ноября 2012 г.

Երկու հասարակ կետ . . .


Ու վերջ... պազապես վերջակետ... Երկու հասարակ կետ, որ դրեցին վերջակետ... Ու վերջ... Չքացավ ամեն ինչ... Դու դարձար ուրիշ... Դու դարձար այլ... օտար դարձար, բայց սրտիս խորքում, գուցե մի փոքրիկ անկյունում, Սրտիս թաքնված մի մասում դու դեռ հարազատ ես համարվում... Այն անկյունում, ուր դեռ չի հասել ցավը վշտիս քեզ սիրով եմ ես պահում... 
Սակայն միևնույն է վերջ... Դրել եմ արդեն երկու հասարակ կետ... Ու չեմ ուզում ջնջել... չեմ ուզում կյանքս սևագրի վերածել... Չէ որ հաճախ են ասում, կյանքը սևագիր չէ... սևագրության վրա ժամանակ պետք չէ ծախսել, հետագայում մաքրագրելու ժամանակ և հնարավորություն մենք երբեք չենք ունենալու... 
Խղճում եմ քեզ... կամ գուցե ինձ... կամ էլ երևի նրան... Չգիտեմ... Բայց ինչ-որ մեկիս խղճում եմ ես... Չգիտեմ ինչու, բայց խղճում եմ մեզ... Ինչպե՞ս չխղճալ, երբ դրա կարիգն եմ զգում, ինչպե՞ս չխղճալ, երբ սիրտս է դա ուզում... Խիղճս արթնացել ու ինձ չի ենթարկվում... Հոգիս խենթացել ու ինձ չի լսում... Ես մոլորվել ու ոչինչ չեմ հասկանում...
Բայց... Բայցեր էլ չեմ ուզում... Բազմակետերն էլ հույս չեն ներշնչում... 
Երկու կետ... Որ դրեցին վեջակետ... այդպես էլ հավետ պիտի թողնեմ վերջակետ...

четверг, 1 ноября 2012 г.

Աշունն էլ կվերջանա . . .


Աշունն էլ կվերջանա... Այս անգամ էլ կվերջանա... Ու կգա ձմեռ... Նորից ցուրտ ձմեռ... Նորից սառնություն կզգա հոգիս... Սիրտս նորից չի տաքանա արևից... 
Մաքրություն... Պարզություն... Թարմություն է ձմեռը բերում... Ոմանց համար դառնություն... մենություն... սառնություն է այն թվում... Բազմաթիվ սիրող սրտեր են կոտրվում... Շատ <<սերեր>> են այդ ցրտից սառում ու վախճանին մոտենում... Ու ձմռան ցրտի հետ մեկտեղ ուրիշ ցուրտ է մարդու հոգին զգում... Ուրիշ սառնություն, որ հնարավոր չէ ոչնչով տաքացնել... Անգամ կրակը չի կարող այդ սառնությունը վերացնել... Հարկավոր է այլ բան... մի բան, որ էլ չի լինի... Որ չկա... Հարկավոր է մեկը... Մեկը, ով գնաց... ով լքեց... հեռացավ... <<Կրակներ>> հարկավոր չեն... <<Արևներ>> պետք չեն... Այդ ժամանակ տաք հագուստներ մեզ պետք չեն... 
Հարատև քուն է պետք... Այդ ժամանակ երազներ են պետք... Երազել է պետք... Հոգուն երազներում սավառնել է պետք... Երազներում իրականություն փնտրել է պետք... ՍԵՐ է պետք... Ահա այն ջերմությունը, որ մեզ է պետք... Ահա այն դեղամիջոցը, որ կբուժի մեզ... Մոռացնել կտա անգամ ձմռան ահասարսուռ ցրտի մասին... Կվերացնի սառնությունն աշխարհի... Ու կտա ջերմությունն այդքան ցանկալի... 

среда, 31 октября 2012 г.

Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս . . .


Իսկ գիտեք ի՞նչ է շնչելը... Շնչել, երբ կրծքավանդակում չես զգում ոչինչ... Երբ չի ցավում ոչինչ...
Գիտե՞ք, ինչ է հանգիստ ապրելը... Ապրել, երբ կյանքում չես զգում ոչինչ... Երբ չի կործանվում ոչինչ...
Շատերը չեն հասկանում... Ոմանք էլ պարզապես մտածում են, որ գիտեն... Իսկ ես... ես չգիտեմ... Չեմ իմացել... ՈՒ դեռ չգիտեմ` կիմանա՞մ արդյոք...
Շնչել եմ, այո՛, ու դեռ շնչում եմ... Բայց ցավը ներսումս ես միշտ զգում եմ... Ապրել եմ,այո՛, ու դեռ ապրում եմ... Բայց կյանքս անիմաստ ես միշտ համարում եմ... Կարելի է ասել՝ գոյատևում եմ...
Բայց... ես գիտեմ, որ կաս... Որ մի օր կգաս... Որ կմնաս ու ինձ սեր կտաս... Ուժ կտաս՝ ապրելու... Կորով՝ դիմանալու... Եվ ցանկություն՝ նորից ժպտալու... Իմաստ գտնելու... Երազանքներ ունենալու և ինչ-որ բան զգալու... Վերջապես՝ նորից սիրելու... ՔԵԶ սիրելու... ՔԵԶԱՆՈՎ ապրելու... Կյանքումս մի նոր ու լուսավոր բան գտնելու... 
Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս... Չես կարող չգալ... Մի օր կգաս... Գիտե՛մ, կգաս...Պիտի գաս, որ նորից հավատամ, որ նորից ժպտամ... Պիտի գաս, որ նորից ցավ չզգամ, որ չխենթանամ... Պիտի գաս, որ դատարկությունս լցնես քո լիությամբ... Տխրությունս վերածես մի մեեեծ երջանկության... Պիտի գաս ու հարազատ դառնաս.... Երբեմնի հարազատներին ինձ մոռացնել տաս... Պիտի գաս ու պիտի հավետ մնաս... Այլապես ես հավետ մենակ կմնամ... 

среда, 24 октября 2012 г.

Չեմ կարող չսիրել . . .


Երբ ամեն ինչ մոռացվի… հիշելու բան էլ չլինի, կյանքս դատարկ կլինի… Երբ դու էլ չլինես… այսինքն՝ ոչ ոք չլինի, ապրելս իզուր կլինի… Երբ ոչինչ էլ չլինի, ես ինչու՞ լինեմ… Առանց քեզ ինչպե՞ս լինեմ… Առանց << ՄԵԶ >> ինչպե՞ս ապրեմ…
Սակայն դեռ ունեմ հիշողություն, ու ուզում եմ հավետ հիշել…Սակայն, դեռ կաս դու… ու ուզում եմ հավետ լինես… Կողքիս լինես… Իմ մեջ ապրես ու ինձ հավետ երջանկացնես… Սիրում եմ, երբ ներկա ես… Երբ բացակադ ընդամենը մի պահ է, երբ հոգիդ միշտ առկա է… Երբ սիրտդ միշտ ինձ հետ է ու սերդ հավետ ինձ համար է… Սիրում եմ, երբ իմն ես… Ու հավետ կսիրեմ…
Հոգուս ամեն մի մասնիկով, սրտիս ամեն մի թրթիռով, մտքիս ամեն մի ծայրով սիրում եմ ես քեզ… Չեմ կարող չսիրել… Կյաքիս ամեն մի օրով, լուսաբացի թարմ շնչով ու գիշերվա աղջամուղջով ես սիրում եմ քեզ… Չեմ կարող չսիրել… Անզոր եմ քեզ չսիրել…
Ու դու հավետ կլինես… Ինձ համար կլինես… Իմը կլինես… իմ ներսում կապրես ու ինձ կսիրես… Ինձ համար դու միշտ ներկա կլինես…
 Չեմ կարող չսիրել . . . Երբ չսիրեմ, ես ուղղակի կմեռնեմ...

воскресенье, 14 октября 2012 г.

Ու՞ր ես . . . Գալու՞ ես արդյոք . . .


Կա՞ս, թե չկաս… Սիրու՞մ եմ, թե՝ ոչ… Ապրու՞մ եմ, թեեեե….
Նորից տանջվում եմ… Նորից սիրտս ցավում է… Նորից խենթանում եմ… Որքա՞ն կարելի է… Որքա՞ն է հնարավոր նման կերպ… Որքա՞ն կարող եմ այսպես շնչել սրտիս կծկումների հաշվին… Որքա՞ն կարող եմ արտասվել… Ի՞նչ անեմ…
Կյանքս երկրային դժոխքի է նման… Ամեն ինչ ցավ է պատճառում… Մարդիկ դժոխքի կրակների նման այրում են սիրտս ու հոգիս իրենց չարությամբ… Խեթում են իրենց հայացքներով… Հունից հանում… Տանջում… Սպանում… Ու ես <<ապրում եմ>> այս դժոխքում… Ապրում եմ այս կեղծիքի մեջ… Շնչում եմ նույն օդն ու չեմ կարողանում նմանվել նրանց… Չեմ կարողանում ինքս էլ ցավ պատճառել… Չեմ կարողանում իրերին այլ կերպ նայել… Չի ստացվում չարին չարով պատասխանել… Վատին՝ վատով կործանել… Չի ստացվում փոխվել… Ես չեմ փոխվում… Ի՞նչ  անել… Ինչպե՞ս վարվել…
Դու ես միակ հույսն իմ երջանկության… Դու ես միակ ապավենն իմ մենության… Ու՞ր ես դու… Որտե՞ղ ես հիմա… Ու՞ր ես, երբ սիրտս այսպես տենչում է քեզ… Ու՞ր ես, երբ հոգիս խենթի պես սպասում է քեզ… Ու՞ր ես, երբ աչքերս անդադար որոնում են քեզ… Դու չկաս… Չես եղել… Բայց ես սիրում եմ քեզ… Այս դժոխքի մեջ միայն դու ես ինձ համար բարին… Այս փոթորիկի մեջ միայն դու ես ինձ համար մեղմ քամին… Բայց դու այնքան հեռվից ես փչում, որ քո բույրն եմ միայն զգում… Ուզում եմ հպվել քամուն ու սավառնել անծայրածիր երկնքում… Ուզում եմ ճախրել ու հասնել լուսնին… Մեր լուսնին… Իմ լուսնին… Ուզում եմ քամու հետ միասին միաձուլվել այս աշխարհի մի մասին… Թեկուզ երկնքում, բայց հավետ ուզում եմ լինել քո կողքին… Այդ մեղմ քամուն եմ երազում… Հիմա նրանով ու նրա համար եմ ես ապրում…Քամու հետ միասին խենթի պես թռչել եմ ուզում… Աշխարհը շրջել եմ ուզում… Նրա հետ միասին չարը մեզանից վանել եմ ուզում… Ուզում եմ քամու հետ միասին հեռու տանել բոլորին… Ապրել եմ ուզում քամու հետ… Խենթ պտույտներ անել եմ ուզում… Այդ պտույտներից խելագարվել եմ ուզում… Քեզ եմ ես երազում…
Ու՞ր ես… Գալու՞ ես արդյոք…

понедельник, 8 октября 2012 г.

Դժվար է . . .


Դժվար է… Ամեն ինչ այնքան բարդ է… Դժվար է, երբ հոգին մրսում է… Դժվար է, երբ սիրտը ցավում է… Անտանելի է, երբ ամեն ինչ սառում է… երբ ոչինչ չես զգում կամ միգուցե այլևս չես ուզում զգալ…
 Ցավալի է… Ցավալի է, երբ կան պատճառներ… Ցավալի է, երբ այդ պատճառները բազմաթիվ են… Սոսկալի է, երբ չես ուզում, բայց ստիպված ես անել դա… ՄՈՌԱՆԱԼ… ՋՆՋԵԼ մեկին կամ մի քանիսին քո գիտակցական մակարդակից… Հիշողություններից… Մտքերից… Նաև՝ ՍՐՏԻՑ…
Ինչպե՞ս  վարվել… Ի՞նչ անել, որ ճիշտ լինի… Ի՞նչ անել, որ ո՛չ սիրտը ցավ զգա… ո՛չ ՝ հոգին և ոչ էլ՝ մարմինը… Ի՞նչ անել, երբ <<ոմանք>> պարզապես մի օր դառնում են ՈՉ ՈՔ... Երբ ամեն ինչ այլ գույներ է ստանում… Ի՞նչ անել… Բայց մենք հասկանում ենք, որ ստիպված ենք… Ստիպված ենք անել դա՝ ՄՈՌԱՆԱԼ… ՋՆՋԵԼ մեկին կամ մի քանիսին մեր գիտակցական մակարդակից… Հիշողություններից… Մտքերից… Նաև՝ ՍՐՏԻՑ… Եվ մենք մոռանում ենք… Գալիս է մի օր, երբ հասկանում ենք, երբ զգում ենք, որ մոռացել ենք… Շատ ենք տանջվել, բայց դա արել ենք… Շատ ենք արտասվել, բայց մեկ է՝ ժպտացել ենք… Շատ ենք լռել, բայց մեկ է ՝ էլի խոսել ենք… Եվ, իրոք, մենք մոռացել ենք… 

пятница, 5 октября 2012 г.

Մեր աշունը . . .


Նորից եկավ մեր աշունը… իմ ու քո կյանքի այն միակ աշունը… Այն միակը, որը միշտ ենք հիշելու՝ անկախ նրանից միասին ենք լինելու թե՝ ոչ…
Նորից աշունն ու նորից մենք, բայց արդեն հեռու իրարից… արդեն Ո՛Չ միասին… Արդեն մենակ, ինչպես աշնանը բոլորն են մենակ մնում… Ինչպես անգամ ծառերն ու տերևներն են միմյանցից բաժանվում… ինչպես երկինքն ու երկիրն են իրար բախվում ու կարծես պատերազմում…
Հիմա մենք էլ ենք բաժանված… Հիմա մենք էլ ենք իրար բախված… մենք էլ ենք միայնակ… Բայց հարատև աշուն չի լինելու… Հարատև ոչինչ չի լինելու… Հարատև իրար  չենք կարոտելու ու հարատև միայնակ մենք երբեք չենք մնալու… Գալու է հաջորդը… Հաջորդ եղանակը ու միգուցե այն էլ  մերը դառնա… ու միգուցե այն մեզ միացնի… միգուցե այն մեզ երջանկացնի ու կյանք վերադարձնի… մեր կյանքը սիրով լցնի ու այդ սիրով մեզ հարատև միմյանց կապի…
Բայց հիմա աշուն է դեռ… Այն աշունը, որ դարձավ մերը, սակայն նաև բաժանեց մեզ իրարից… Այն աշունը, որ հաստատ միայն մեզ չի բաժանել իրարից… Այն աշունը, որ միայն մեզ չի տանջել և ոչ էլ միայն մեզ է հուսախաբ արել… Այն աշունը որ ատում են շատերը և կամ էլ սիրում են ԴԵՌ…
Աշու՛ն, անիծվա՛ծ աշուն… Դու էլ ես չե՞ երևի ժամանակին տանջվել… Դու էլ ես չէ՞ երևի ժամանակին շատ ուժգին սիրել… Քեզ ո՞վ տանջեց… Քեզ ով խաբեց կամ ո՞վ անիծեց… Ինչու՞ ես նման կերպ բոլորիս հետ վարվում… Ինչու՞ ես հիմա էլ դու մեզ տանջում…

понедельник, 1 октября 2012 г.

Նախանձում եմ . . .


Միայն սրտիս երբեմնի ցավոտ կծկումներն են ինձ հիշեցնում քո գոյության մասին… Միայն սիրտս է դեռ տանջվում քեզ կորցնելու այդ մեծ ցավից… Միայն ներսումս է ինչ-որ բան կատարվում, բայց արտաքուստ ես արդեն վաղուց է, ինչ ոչինչ չեմ զգում… Վաղուց են աչքերս չորացել… Վաղուց է ժպիտս հետ վերադարձել… Վաղուց եմ ես ինձ համոզել, որ մոռացել եմ քեզ…
Հա՛… հա՛ … հա՛… ես մոռացել եմ քեզ… Ուղղակի սիրտս չի հասկանում՝ ինչ է կատարվում… Թե ինչու՞ են մարդիկ այդքան արագ գալիս ու գնում… Ինչու՞ են նրան միշտ խոցում… Վիրավորում ու ցավեցնում… Անդադար տանջում… Սիրտս ոչինչ չի հասկանում…
Խե՛ղճ իմ սիրտ, որքան ես դու տանջվել, որքան եմ ես քեզ իմ ներսում այդպես պահել… Ինչերի ես դու դիմացել և որքան բան ես լուռ տարել… Ու այսօր դու էլի զարկում ես… զարկում ես այնպես, ինչպես շուրթերս են ժպտում այդ ամենից հետո… այնպես ինչպես աչքերս են փայլում այդքան արտասուքից հետո… Որքան ուժեղ եք դուք… Նախանձում եմ սրտիս, որ դեռ զարկում է… Նախանձում եմ շուրթերիս, որ դեռ ժպտում են… Նախանձում եմ աչքերիս, որ նորից փայլում են… Ես նախանձում եմ ինքս ինձ, որ դեռ ապրում եմ…

пятница, 28 сентября 2012 г.

Գայուշիս... :) :***


Սպասի՛ր նրան, և նա կգա… Ամեն ինչ կանի, որ էլ չհեռանա… Սիրտդ կշահի ու կերջանկանա…  Սպասիր նրան… Ես վստահ եմ, որ նա կգա… Ժպիտդ կտեսնի ու հավերժ կմնա… Հայացքդ կսիրի ու նրա գերին կդառնա…
Լսու՞մ ես… սպասիր, որ նա գա և նա կգա… Կգա, որ միշտ մնա…
Հավատու՞մ ես… Հավատա՛ և նա կգա… Հավատով քեզ կմոտենա ու հավատով էլ միշտ կողքիդ կմնա…
Կանչի՛ր… Եվ կլիսի… Կանչիդ ականջ կդնի ու միշտ քոնը կլինի… Սրտիդ զարկերին կհետևի…
Սիրի՛ր… Եվ նա էլ կսիրի… Շատ կսիրի…  
Զգա՛… Ու նա էլ կզգա…Կզգա որ իրենն ես… որ հավերժ իր կողքին ես…  Կտեսնի քեզ ու զգալով  կասի՝ Զգում եմ, որ իմն ես… Իմ մի մասնիկն ես… Դու ես…
Երջանի՛կ եղիր, որ նա էլ երջանկանա… Քեզանով ապրի ու քեզանով ուրախանա…
Իսկ հիմա պարզապես ապրի՛ր ու հավատա` նա կգա…  Մի օր անպայման կգա… 

вторник, 25 сентября 2012 г.

Երբեք չեմ մոռանա . . .


Երբեք չեմ մոռանա այն, ինչ եղավ… Երբեք չեմ մոռանա այն, ինչ զգացել եմ… Երբե՛ք… Լսու՞մ ես… Երբեք չեմ մոռանա այն ցավը, որ տվել ես… Հասկանու՞մ ես…
Չեմ կարող… Չեմ կարող մոռանալ այն, ինչն ինձ այդքան տանջել է… Տարիներ շարունակ ինձ ներսից կրծել է… Հոգիս պղտորել է… Երջանկությունս կործանել է… Ամեն ինչ ինձանից խլել է… Ժպիտս տարել է… Աչքերս թրջել է… Սիրտս կոտրել է…
Երբեք մոռանալ չի լինի դա… Երբեք հեռանալ չի լինի դրանից… Երբեք փախուստ չի լինի անցյալից… Անցյալի տված դաժան դասերից…  Սակայն, միևնույն է, մոռանալ եմ ուզում ամեն բան… Գիտակցելով անհնարինը՝ փորձում եմ հավատալ երևակայությանս… Փորձում եմ խաբել ինքս ինձ ու մոռանալ քեզ ԸՆԴՄԻՇՏ… Հեռանալ քեզանից… թողնել քեզ դաժան անցյալի գրկում… Ամուր բռնել ապագայի ձեռքն ու վստահ քայլել առաջ…

суббота, 22 сентября 2012 г.

Պատահական հանդիպում . . .


Ու գիտեմ… կգա մի օր, երբ կհանդիպենք… Կհանդիպենք պատահաբար… ու մի պահ ժամանակը կկանգնի թե՛ ինձ և թե՛ քեզ համար… Չգիտեմ կխոսե՞նք, թե ոչ, բայց հաստատ համոզված եմ՝ կհիշենք անցյալը մեր… այն օրերը, երբ դեռ ուրիշ էր ամեն բան… Երբ չկար կեղծիք ու չկար ցավ… Երբ չկար ոչինչ, բացի մի խենթ սիրուց, որ այնքան էր երջանկացնում մեզ… Այդժամ կհասկանանք, թե ինչ ենք կորցրել ու միգուցե ափսոսանք կորածի համար… Չգիտեմ…
Ես կհիշեմ ամեն բան՝ սկսած մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանից… Կհիշեմ ինչքան էի քեզ սիրում… Կհիշեմ՝ ինչպես էի միշտ քո մասին մտածում… Ինչպես էի քեզանով շնչում ու արտաշնչում… Ինչպես էի աչքերս դեռ չբացած անունդ տալիս… Ինչպես էի ամբողջ գիշեր քեզ համար լալիս… Ինչպե՞ս կարող եմ դա մոռանալ…
Դու… դու չգիտեմ՝ ինչ կզգաս… Չգիտեմ ՝ ինչ կմտածես, բայց հաստատ գիտեմ՝ դու էլ կհիշես… Դու էլ կժպտաս կամ միգուցե կտխրես… Այն, ինչ կանես, դա միայն դու գիտես…
Միգուցե նաև երկուսս էլ չխոսենք… միայն մի պահ լուռ կանգնենք… Փորձենք հասկանալ՝ ի՞նչ պատահեց… ի՞նչ կատարվեց… Ո՞վ մեզ իրարից բաժանեց… Լռության մեջ կփորձենք գտնել պատասխաններ… Լռության մեջ կարտահայտվենք… Լռության մեջ կզրուցենք… Միգուցե նաև լռությամբ հրաժեշտ տանք իրար… Միգուցե նաև վերջին անգամ լռության մեջ ասենք՝ <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>>… Ու հեռանանք… Պատահական մեր հանդիպումը մոռանանք… 

Գնա . . .


Թե որոշել ես գնալ… ուրեմն՝ գնա…. Չեմ փորձի պահել… Թե որոշել ես մոռանալ… Որեմն՝ մոռացիր… Չեմ ուզում հիշես… Այո՛… կարող ես անել այն, ինչ սիրտդ կամենում է… Գիտեմ… մտածում ես՝ ուղղակի խոսում եմ, երբ շրջվես, որ հեռանաս նորից աղաչելու եմ… խնդրելու եմ, որ մնաս… Բայց այս անգամ դու սխալվում ես… Միգուցե առաջին ու վերջին անգամ կյանքում, բայց դու սխալվում ես… Չեմ ուզում մնաս, եթե ուզում ես գնալ… Չեմ ուզում հիշես, եթե ուզում ես մոռանալ… Գնա, եթե ուզում ես հեռանալ… Վերջապես ազատիր ինձ քո տանջող ներկայությունից, որ միգուցե ավելի լավ է, քան բացակայությունդ… Ազատիր ինձ քո սիրո կապանքներից…  Ազատիր ինձ քեզանից… Ուզում եմ հեռու լինել… Ուզում եմ էլ չհիշել… Ուզում եմ նորից ապրել… Նորից լիաթոք շնչել… հանգիստ արտաշնչել… Ցավ չզգալ ու պարզապես ժպտալ… 

Պարզապես . . .


Քայլում եմ փողոցներով… Լուռ եմ ինչպես միշտ… Հիշում եմ քեզ նորից…
Հանկարծ լսում եմ ….
-Բարև…
Չեմ շրջվում… Քանի որ հաճախ եմ լսում… պտտվում ու  թաց աչքերով նորից ճանապարհս շարունակում… Բայց այս անգամ … Նորից եմ լսում
-Բարև… ինչպե՞ս ես...
Կանգ եմ առնում… մի պահ քարանում… Ու սրտի մեծ թրթիռով շրջվում…
-Դու՞ ես...
-Ես եմ…
-Դուուու…
- Այո… ես եմ…
- Բայց…
- ԻՆչպե՞ս ես...
-Լավ… Շնորհակալ եմ…
- Իսկ ե՞ս.... քեզ հետաքրքիր չէ՞ ՝ ինչպես եմ ես...
- Ներիր… Ինչպե՞ս ես…
- Իսկ ի՞նչ ես կարծում...
- Դեեե… բնականաբար լավ պետք է լինես…
- Ես քեզ լավ եմ ճանաչում… Գիտեմ, որ ինձ զգում ես… Գիտեմ որ գիտես… Տանջվում եմ…
-(Լուռ եմ ես)…
-Չես խոսում… Չես փոխվել… Նորից նույնն ես… Նորից իմն ես… Նորից իմ լուռ փոքրիկն ես…
-Մի ասա այդպես… Ես շատ եմ փոխվել… Քո գնալուց հետո այլ եմ դարձել…
-Ավելի ես գեղեցկացել…
- (Ժպտում եմ, բայց չգիտեմ ինչ ասել)…
-Դեռ սիրու՞մ ես...
- Ներիր… Չեմ ուզում խոսել…
- Պատասխանիր… խնդրում եմ…
- Ներիր ես շտապում եմ…
-Խուսափում ես…
- Ոչ… Պարզապես քեզ խղճում եմ…
- Ի՞նձ... ինչու՞...
 - Պարզապես…
- Պարզապե՞ս...
- Պարզապես չեմ կարող քեզ ցավեցնել… Պարզապես չեմ կարող քեզ հետ քեզ նման վարվել… Պարզապես չեմ կարող վատը լինել… Ներիր, բայց չեմ կարող անգամ քեզ՝ ինձ այդքան տանջողին, կյաքս կործանողին, երազներիս վերջ դնողին, սերը սրտումս սպանողին, ինձ այդքան չգնահատողին չեմ կարող ես մի դառը խոսք ասել… Պարզապես հեռացիր ու էլ մի արի… Պարզապես մոռացիր ու այլևս մի հիշիր… Պարզապես… Խնդրում եմ ինձ պարզապես էլ մի տանջիր…
Ու գնում եմ…. Շարունակում եմ ճանապարհս… Արտասվում եմ… Բայց արդեն չկա այն ցավը… Պարզապես քայլում եմ արցունքն աչքերիս ու հասկանում եմ, որ վեջապես վերջակետ դրեցի… Հրաժարվեցի անցյալից… Իմ երազների ապագայից… 

Ես էի միակ մեղավորը . . .


Չէ… Դու չես մեղավոր… ես եմ միայն մեղավոր… Ես…. Ես, որ սիրել եմ քեզ…. Ես եմ մեղավոր, որ պաշտել եմ քեզ… Խենթ կարոտով սպասել եմ … Անհույս հույսով ապրել եմ… Այդ ցավով տապակվել եմ… Ես եմ միակ մեղավորը… Դու երբեք էլ ինձ չես սիրել… Ինձնով չես շնչել ու չես ապրել… Ես էի միակ քեզ սիրողը… Դու երբեք էլ ինձ չես հիշել… Ես էի միակ քեզ հիշողը… Քեզ սպասողն ու հավատացողը… Ամենուր փնտրողը… Քեզ հասկացողն ու գնահատողը… ՄԻԱԿ ՉՄԵՂԱԴՐՈՂԸ… Մարեցիր հւյսերս բոլոր… Սպանեցիր երբեմնի ՍԵՐՍ հզոր, որ թվում էր հավերժ իմ մեջ էր ապրելու… Չկա այլևս անցյալից ոչ մի մասունք… Չկաս դու… Վանել ես ինձ քեզանից… Հեռացրել ես բոլորից… Չկա հավատ սրտումս… Չկա կարեկցանք հոգումս… Չկա ոչինց ներսումս… 

четверг, 20 сентября 2012 г.

Սպասել եմ, որ միշտ մնաս …


Լսու՞մ ես... Ես քեզ եմ որոնել…
Լսի՛ր… Քեզ շատ երկար եմ սպասել…
Հավատու՞մ ես... Երբեք չեմ հավատացել…
Բայց ՔԵԶ… Ես ՔԵԶ միշտ եմ սպասել…
Սպասել եմ, որ գաս… Գաս ու էլ չգնաս…
Սպասել եմ, որ միշտ մնաս…
Ապրել եմ… Սպասել… ՔԵԶ որոնել…
Ու այսօր հանկարծ գտել…
Երջանկությունից ցնծացել… ԽԵՆԹԱՑԵԼ…

Սիրում եմ ՔԵԶ սիրել …


Փողոցներ… մայթեր… այգիներ... և իհարկե աշխարհ…. Դատարկ է ամեն բան… դատարկ առանց քեզ… Ու առանց մեզ…. Չկա այլևս ոչ մի հարազատ բան…. Ամեն ինչ օտար է ու կեղծ է թվում… Առանց քեզ ամեն ինչ այլ է դառնում… Քայլում եմ փողոցներով ու հիշում եմ մեզ… Փնտրում եմ ու չեմ գտնում մեզ… Քայլում եմ ու չեմ տեսնում ես մեզ… Չկաս… Գիտեմ էլ չես լինելու… Բայց…    Կարոտել եմ... Կարոտում եմ… Ու գիտեմ՝ կկարոտեմ դեռ շատ երկար… Միգուցե միշտ... Հուր - հավիտյան… Մինչև մահանամ… Մինչև էլ չլինեմ…. Մինչև էլ չշնչեմ… Մինչև էլ ոչինչ չզգամ… ՉՍԻՐԵՄ… Մի բան, որ այնքան խորթ է ինձ… Սիրում եմ սիրել… Առավել ևս, երբ քեզ եմ սիրում… Չեմ կարող չսիրել… Առավել ևս, երբ կաս աշխարհում… Սիրում եմ քեզնով ապրել…. Սիրում եմ ՔԵԶ սիրել… 

понедельник, 17 сентября 2012 г.

Սպասում էի քեզ . . . Դու եկար . . .


Հաճախ են ասում՝ Ճակատագրից չես փախչի… Ու չէի հավատում ես այդ փուչ թվացող խոսքերին… Բայց օրը եկավ… Ամեն ինչ ճակատագիրն ինքն արեց… Հենց այդ ճակատագիրը քեզ իմ ճանապարհին կանգնեցրեց… Ու դու եկար… Չեմ հավատում հրաշքներին, բայց այսօր ապրում եմ այդ հրաշքով… Քո հայտնության փոքրիկ հրաշքով… Եկար… Եկար ու ասեցիր ՝ Եկել եմ… Սպասել ես, գիտեմ… Զգացել եմ… Ու ժպտացի ես… Ժպտացի մի անսովոր ժպիտով, այնպես, ինչպես երբեք… Այնպես, ինչպես միայն այդ օրն եմ ժպտացել… Եկար ու լցրեցիր օրս քեզանով… Քո խենթություններով… Քո խոսքերով ու արտահայտություններով… Լցրեցիր օրս անվերջ ծիծաղով…  Մի բան, որ շատ քիչ եմ անում, քանի որ պատճառ չեմ ունենում… Հաճախ եմ տխրում… Այդպիսին եմ էությամբ… Միգուցե բարդ… Միգուցե ձանձրալի կամ անհասկանալի, բայց սիրում եմ թախիծն իմ աչքերի… Սակայն… Դու եկար… Ու ժպտում եմ ես… Եվ այդ օրվանից ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔԵԶ…

Բաժանում . . .


-Ուզում եմ մահանալ…
-Ինչու՞...
-Շատ եմ ուզում…
-Ինչե՞ր ես խոսում...
-Ապրել չեմ ուզում…
-Դու կապրես…
-Առանց քե՞զ... երբեք…
-Անշուշտ առանց ինձ… ու դու կապրես…
-Հավատու՞մ ես ասածներիդ...
-Իհարկե…
-Չի կարող նման բան լինել… Չեմ ուզում շնչել…
-Բայց շնչում ես…
-Շուտով կանգ կառնի այն…
-Երբ իրոք մահվանդ ժամը գա…
-Այն այնքան մոտ է…
-Այդպես մի ասա…
-Դու գնում ես…
-Այո… ներիր…
-Ներում եմ… Չեմ կարող ապրել… Սիրում եմ…
-Մի ասա այդպես… Ցավեցնում ես…
-Դու էլ…
-Կանցնի… Հավատացնում եմ…
-Երբ էլ չշնչեմ… երբ էլ չլինեմ…
- …. (Լռում ես)…
-Հավատա…
-Ուզում եմ երջանիկ լինես… անսահման երջանիկ… լսում ես?...
-Կլինեմ… քո կողքին միայն…
-Բայց ես գնում եմ…
-Ուրեմն ես մահանում եմ…
-Վերջ տուր… խնդրում եմ…
-Դատարկ կլինի կյանքս առանց քեզ… Վախենում եմ դատարկությունից… Չեմ ուզում ապրել…
-Ցտեսություն… Ես գնում եմ… երջանիկ եղիր… խնդրում եմ…
-Հաջողություն… ես նույնպես հեռանում եմ… հավատա… երկնքից նորից երջանիկ ժպիտով քեզ սիրում եմ…

Չկա . . . Չկաս . . .


Ասում են սերը թևեր է տալիս ու մարդուն թույլ տալիս ճախրել… Սակայն ինչու՞ ինձ մոտ դա այդպես չէ... Ասում են, այն այնքան գեղեցիկ է, որ մարդուն ստիպում է միշտ ժպիտով քայլել… Սակայն ինչու՞ ինձ մոտ դա այդպես չէ... Այն ոչ միայն ինձ զրկել է երբեմնի իմ ձեռքերից, որոնցով ուրախ ժամանակ պարում էի, այլ նաև դատապարտել է հավերժ տխրության… Անհետացել է ժպիտը դեմքիս… Կորել է փայլն աչքերիս, բայց դեռ շնչում եմ… Ու՞մ համար … Ինչու՞ ... Ինքս էլ չգիտեմ… Ուզում եմ զգալ այդ թևերի զորությունը… Ուզում եմ ճախրել երկնքում… Ուզում եմ ժպտալ այդ անսովոր ժպիտով ու երժանիկ քայլել փողոցներով… Սիրել եմ ուզում… Սիրվել եմ ուզում… Դատարկությունս ինչ - որ մեկով լցնել եմ ուզում… Կյանքիս տխրությունը ինձնից վանել եմ ուզում… Աչքերիս փայլը վերադաձնել երազում… Կյանքիս իմաստին գտնել եմ ուզում… 

Չափից շատ եմ ես տարօրինակ . . .


Տարօրինակ… Չափից շատ եմ ես տարօրինակ… նաև փոփոխական… մեկ այնպես եմ խենթի պես ժպտում... մեկ էլ այնպես արտասվում… Մեկ այնպես եմ սիրում, մեկ էլ ուղղակի ոչինչ չեմ զգում… Այժմ… այժմ էլ եմ տարօրինակ, քանի որ չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում… Ու նաև չգիտեմ՝ ինչ եմ զգում… Խենթ չեմ չէէէէ… ու ոչ էլ հիվանդ… Պարզապես չափից շատ եմ ես տարօրինակ… Էությամբ եմ ես յուրօրինակ… 

Իմ անծանոթ սիրելի . . . Որտե՞ղ ես դու . . .


Դատարկ է հոգիս…. Դատարկ եմ ես… դատարկ առանց քեզ… կամ առանց ձեզ… Չեմ զգում ոչինչ… չկա ոչինչ… ու չկաս դու… կամ դուք… ու դատարկություն է տիրում…  Դատարկ է շուրջս… դատարկ է սիրտս… Դատարկ է կյանքս… Ինչպե՞ս ապրեմ այս դատարկության մեջ... Խենթանում եմ այս մտքերից… Կանգնում է սիրտս այդ ցավից… Ու դեռ սպասում եմ ես… Սպասում եմ ՔԵԶ… Իմ անծանոթ... իմ սպասելի…. Իմ սիրելի… Որտե՞ղ ես... Սպասում եմ, որ գաս ու լցնես ինձ համակած դատարկությունը… լցնես այն քեզանով... քո շնչով… Սպասում եմ, որ այն լցնես քո ծիծաղով… Սպասում եմ, որ դատարկությունս լցնես քո սիրով… Աչքերիս փայլը վերադարձնես քո գալով… Որտե՞ղ ես դու իմ անծանոթ սիրելի… Որտե՞ղ ես դու...

Քեզ . . .



Բոլորս էլ ապրում ենք ու ժպտում, բայց մեզանից ոչ բոլորն են լիաթոք ծիծաղում… Ոչ բոլորիս համար կան այդ առիթները, երբ կարող ենք ժպտալ ու ասել, որ կեղծ չենք ժպտացել… Ժպտացել ենք, որովհետև այդպես է ստացվել՝ անկախ մեր ցանկությունից, քանի որ ժպտալու համար միայն առիթ է  պետք, այլ ոչ ցանկություն… Ժպտում ենք, քանի որ ինչ – որ բան, թեկուզ չնչին, ստիպում է մեր շուրթերին տարածվել… Տարածվել դեմքի երկայնքով ու ավելի գեղեցկացնել մեզ…
Ես այսօր ժպտում եմ… Ուրեմն գեղեցի՞կ եմ... Միգուցե… Միգուցե նաև ոչ… Եթե այո, ապա, հավատացեք, ես ունեմ առիթ… Իսկ եթե ոչ, ապա տգե՞ղ եմ ժպտում... Ո՛չ… Բայց զգում եմ, որ գեղեցիկ էլ չեմ…Ամիսներ առաջ ես ժպտում էի… Հիմա էլ եմ ժպտում… Ու հավատացեք… Դա նույն ժպիտը չէ… Այսօր ԴՈՒ կաս… ԴՈՒ՛… ԴՈՒ՛, ով ստիպում է ինձ ժպտալ ու գեղեցիկ զգալ… Ով փորձում է լինել իմ ժպիտի պատճառն ու առիթը… Դու եկար… Դու այժմ կաս… Ու շնորհակալ եմ քեզ… Դու կարողացար լցնել օրս… Կարողացար ինձ ստիպել ժպտալ… հավատալ ու նորից երազել… Շնորհակալ եմ, որ կաս… Շնորհակալ եմ, որ եկար ու ժպիտիս պատճառը դարձար…

Խեղդվում եմ . . .



Ես կարծես խեղդվում եմ… Խեղդվում եմ իմ իսկ արցունքներից գոյացած Օվկիանոսում, որի անունն է՝ՑԱՎ… Փրկեք ինձ… Դուրս հանեք ինձ այս աղի ջրից… Դառնություն եմ նաև զգում... Մի բան, որ քայքայում է մարդուն, որ չի թողնում հանգիստ շնչել… Մի բան, որ կործանում է… Անծայրածիր օվկիանոսում միայն ես եմ լողում, այն էլ ոչ առաջ եմ գնում, ոչ էլ՝ հետ… Մնացել եմ նույն տեղում, բայց շրջված եմ դեպի հետ… Քեզ եմ փնտրում հայացքով… Աղաչում եմ աչքերով… Այն աչքերով, որոնք այնքան էիր սիրում… Որոնցում միայն փայլ էիր տեսնում… Աղաչում եմ ինձ օգնել… Այդ ՑԱՎ-ից ինձ ազատել…
Դուրս հանեք ինձ այս ՑԱՎ-ից… Դուրս բերեք ինձ այս կեղծիքից…

воскресенье, 16 сентября 2012 г.

Չգիտեմ . . .



Կանգ են առել կարծես վայրկյանները… այնքան դժվար է ինձ շնչել… Ցավում են սրտիս նուրբ լարերը… այնքան եմ ուզում քեզ տեսնել… Խեղդվում եմ… Խեղդվում ներսից ինձ կրծող ցավից… Այն ամենից, ինչ ցավ է ինձ տալիս… Հոգնել… Այնպես եմ հոգնել… Չեմ կարող և էլ չեմ ուզում ես այսպես ապրել… Նստել ու էլի նայում եմ երկնքին… Այն երկնքին, որ մի ժամանակ մեզ էր պատկանում՝ ինձ ու քեզ… Երկուսիս… Մեր լուսնին եմ նայում… Ու զգում եմ, որ նրանք էլ են տխուր… Ինձ պես տխուր ու թախծոտ… Հոգուս պես մռայլ ու մութ… Թվում է՝ երազ է եղել ամեն բան, բայց գիտեմ, որ երազից չեն երջանկանում… Երազից թևեր չեն առնում ու չեն ճախրում… Գիտեմ, որ երազից սիրուց չեն արբում… Գիտեմ… Ամեն բան գիտեմ… Միայն քեզ չկարողացա իմանալ… Ճանաչել… Հասկանալ… Ինչու՞… … Իմը չէ՞իր… ... Բայց թվում էր այդպես… Միգուցե ի՞մն էիր, ու կորցրի՞ ես քեզ… ... Դա էլ չգիտեմ…

Ուշ է սիրելիս . . .


Մութ է… Խավար… Լուռ է ամեն բան… Քնած է քաղաքը ու արթուն եմ միայն ես… Ուշ է… Ուշ է ամեն ինչի համար… Թե քո ներողության, թե իմ կորած սիրո վերադարձի համար… Ուշ է անգամ ինչ-որ մեկին զանգելու և սիրտս թեթևացնելու համար… Ու լալիս եմ ես… Արցունքներս կանչում են քեզ… Դառը ցավով հոսում են… Ու երազներս մարում են մթության մեջ… Վախենում եմ… Մրսում եմ... Ու չկաս դու… Չկա ոչ ոք, որ չվախենամ, որ չմրսեմ, որ ապրեմ նրա համար… Դու էիր… Դու հեռացար… Մոռացար… Չհիշեցիր… Ցավեցրիր… Ու հիմա մենակ - մոլոր տանջվում եմ ես… Խենթ կարոտով սպասում եմ քեզ…

Խոստովանություն . . .

Հավատում եմ... աղոթում եմ.... Մոմերը ձեռքիս քեզ կանչում եմ... Աստծուն խնդրում եմ... Աղոթքովս քեզ հետ խոսում եմ... Ես քեզ պարզապես ԱՆԿԵՂԾ սիրում եմ...

Անբացատրելին . . .


Կան բաներ, որոնք անբացատրելի են… կան երևույթներ, որոնք անհասկանալի են… Եվ անհասկանալին, անշուշտ, անբացատրելի է… Զգում եմ մի բան, որ անհասկանալի է… Փորձում եմ բացատրել այն, ինչ չեմ հասկանում… Եվ ի՞նչ եմ ես ուզում… Ինքս էլ չեմ հասկանում… Փորձել բացատրել անհասկանալին անկարելի է, բայց, ամեն դեպքում, զգում եմ այն, ինչ անզոր եմ բացատրել…

Իմ՝ ԽԵՆԹԻՍ կյանքում շատ բան է փոխվել… Հնից ոչինչ չի մնացել… Երբեմնի այն միամիտ աղջկա հայացքն այլ է դարձել, ու աչքերն են նրա փոխվել… Երբեմնի փայլը նրա աչքերի այժմ վերածվել է մի մութ աշխարհի… Աշխարհ, որտեղ մարել են հույսի բոլոր մոմերը, որտեղ խամրել են երջանկության բոլոր  աստղերը, որտեղ համատարած լռություն է տիրում… Եվ որտեղ նա՝ իր իսկ ձեռքերով, այդ մարած մոմերով, խամրած աստղերով, իր ապագան է կերտում… Հավատում… ԱՍՏԾՈՒՆ ապավինելով առաջ է գնում…

Հավատում եմ . . .


-Հավատու՞մ ես հրաշքներին...
- Չգիտեմ…
- Գիտես… Մտածիր…
-(ես մտածում եմ)…
-Ես եմ քո հրաշքը…
- (ես ժպտում եմ)…
-Չե՞ս հավատում ...
-Հավատում եմ (ու նորից խենթորեն ժպտում)…
-Սիրում եմ ժպիտդ…
-Իսկ ես քեզ եմ սիրում…
-Հավատում եմ…
- Ուզում եմ, որ հավատդ սրտումդ միշտ ապրես… Ուզում եմ շուրթերդ հավատով միշտ ասեն, որ միասին ենք լինելու... մինչև խոր ծերություն… Ուզեւմ եմ աչքերդ հավատով փայլեն, այն հավատով, որ սիրում եմ քեզ…
-Հավատում եմ… Հավատում եմ, որ հավատդ երբեք չի մարի… Հավատում եմ, որ սերդ երբեք չի պակասի… Հավատում եմ, որ մեր սերը հավերժ կապրի ու մեր համատեղ կյանքը երկար կլինի…
- Հավատում եմ, որ հավատում ես…
- Հավատում ենք ՄԵՐ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ ու միշտ հավատով աղոթում…

Իմ խենթ օրերի ընկեր... :) :*


Չեմ կարող չանդրադառնալ քեզ…. Չեմ կարող մոռանալ…. Պարզապես չեմ կարող առանց քեզ… Չեմ պատկերացնում ինձ առանց քեզ… Քեզ՝  առանց ինձ… ))) … Դու  ինձ համար կարևոր ես անյքան, որքան օդն է ինձ հարկավոր… Սիրում եմ մեզ… Ու քեզ… Մի խոսքով ամեն բան, ինչ կապում է մեզ… Դու էլ ինձ պես խենթ ես միշտ… Միասին ենք մենք ընդմիշտ… Հավատա, անկեղծ եմ ասում, չկա ինձ համար քեզ հավասար այս կյանքում… :*… 

Իմ խենթ ընկերուհի... :)


Իմ խենթ ընկերուհի…. Իմ սիրելի… իմ պաշտելի… Ու՞ր էիր դու այն ժամանակ... Ու՞ր էիր, երբ այդքան պետք էիր ինձ... Գալիս էիր գիտեմ… Գալիս էիր դանդաղ, բայց գալիս էիր… Ու վերջապես հասար… Սպասում էի… Տեսա… Հասկացա, որ եկար, որ դու ես, որ իմն ես… Աստծո կողմից իմ հերթական պարգևն ես…. Ու գտա քեզ ես… :* ... 

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներից մեկը դու ես.... Սիրում եմ քեզ... :)


Երեք տարի առաջ էր… Վախենում էի մուտք գործել նոր կյանք… Վախենում էի… Չէի ուզում հրաժեշտ տալ դպրեցական խենթ օրերիս… Ընկերներիս… Վախենում էի դժվարություններից… Վախենում էի, որ վախենում էի այդ ամենից… Ինչքան էլ ցանկանանք ժամանակը չենք կարող կանգնեցնել… Որքան էլ ջանանք այն, միևնույն է, տանելու է մեզ իր հետ… Եվ ես էլ սլացա ժամանակի հետ միասին… Քայլեցի առաջ՝ չհասցնելով շրջվել… չհասցնելով գեթ մի ակնթարթ կանգ առնել… Դժվար էր անգամ դա՝  Սլանալը…. Բայց ես կարողացա… Ես արեցի դա… ՈՒ գտա քեզ… Իմ փոքրիկ հրաշք… Դու հայտնվեցիր իմ ճանապարհին ու օգնեցիր, որ ավելի հեշտությամբ քայլեմ առաջ… Դու ստիպեցիր ինձ հավատալ ու ստիպեցիր ինձ ժպտալ…Ստիպեցիր, որ հույսս չկորցնեմ… Ստիպեցիր խենթանալ ու խենթի պես ապրել… Քո խենթություններով ինձ ուրախացնել… Դու կարողացար ինձ փոխել, մի բան, որ մինչ այդ չէր կարողացել ոչ մեկ… Եվ այսօր ես վստահ կարող եմ ասել, որ երկրի երեսից դեռ ՄԱՐԴԻԿ չեն վերացել… ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ հայտնվեցիր ու ինձ ապրել սովորեցրիր… Shnieeeeeeeessssssss…..

Ես եմ նորից . . . այն աղջիկը . . .

Ես եմ նորից... այն աղջիկը.... ու աշուն է նորից... այն աշունը... թախիծ կա՞ նորից... Այն աղջիկը ու աշունը... Սակայն թախիծ չկա նորից... Միայն ժպիտ ու էլի ժպիտ...Այն աշունը և այս աղջիկը... Փոխվել են նրանք... Հիմա կա այս աշունը ու այս աղջիկը չքնաղ... Թախիծը մնաց անցած աշունների գրկում...Մոռացվեց ամեն բան... ու չքացավ չարը հավիտյան... չկա այլևս այն... Աշունն այս, թեկուզ նորից թախծոտ, բայց ժպիտ է բերել այս աղջկան... անսպառ ժպիտ, որով պիտի ապրեմ ես հավիտյան... Պիտի ժպտամ ու չթողնեմ, որ թախիծն այն աշնան      նորից տիրի իմ հոգին ու կործանի ինձ լիովին...

I am yours... Forever....