пятница, 5 октября 2012 г.

Մեր աշունը . . .


Նորից եկավ մեր աշունը… իմ ու քո կյանքի այն միակ աշունը… Այն միակը, որը միշտ ենք հիշելու՝ անկախ նրանից միասին ենք լինելու թե՝ ոչ…
Նորից աշունն ու նորից մենք, բայց արդեն հեռու իրարից… արդեն Ո՛Չ միասին… Արդեն մենակ, ինչպես աշնանը բոլորն են մենակ մնում… Ինչպես անգամ ծառերն ու տերևներն են միմյանցից բաժանվում… ինչպես երկինքն ու երկիրն են իրար բախվում ու կարծես պատերազմում…
Հիմա մենք էլ ենք բաժանված… Հիմա մենք էլ ենք իրար բախված… մենք էլ ենք միայնակ… Բայց հարատև աշուն չի լինելու… Հարատև ոչինչ չի լինելու… Հարատև իրար  չենք կարոտելու ու հարատև միայնակ մենք երբեք չենք մնալու… Գալու է հաջորդը… Հաջորդ եղանակը ու միգուցե այն էլ  մերը դառնա… ու միգուցե այն մեզ միացնի… միգուցե այն մեզ երջանկացնի ու կյանք վերադարձնի… մեր կյանքը սիրով լցնի ու այդ սիրով մեզ հարատև միմյանց կապի…
Բայց հիմա աշուն է դեռ… Այն աշունը, որ դարձավ մերը, սակայն նաև բաժանեց մեզ իրարից… Այն աշունը, որ հաստատ միայն մեզ չի բաժանել իրարից… Այն աշունը, որ միայն մեզ չի տանջել և ոչ էլ միայն մեզ է հուսախաբ արել… Այն աշունը որ ատում են շատերը և կամ էլ սիրում են ԴԵՌ…
Աշու՛ն, անիծվա՛ծ աշուն… Դու էլ ես չե՞ երևի ժամանակին տանջվել… Դու էլ ես չէ՞ երևի ժամանակին շատ ուժգին սիրել… Քեզ ո՞վ տանջեց… Քեզ ով խաբեց կամ ո՞վ անիծեց… Ինչու՞ ես նման կերպ բոլորիս հետ վարվում… Ինչու՞ ես հիմա էլ դու մեզ տանջում…

Комментариев нет:

Отправить комментарий