пятница, 17 мая 2013 г.

Բարի լույս իմ կյանքի լույս . . . :-* Իջի՛ր այստեղ եմ ես. . . >>…<< Գալիս եմ սիրելիս . . . Սիրում եմ քեզ. . . :-) >>


2013 թվական…Մայիսի 17… Ուրբաթ… Առավոտ…Ինչքան ենք սպասել այս օրվան… ինչքան ծրագրեր ենք ունեցել… որքան ենք երազել… բայց այսօր լույսը բացվեց սովորականի նման… առանց որևէ արտասովոր քայլի… երևույթի… Չնայած իմ մեծ ցանկությանն ու սպասմանը, այն ավելի տաղտուկ եղավ, քան մինչև այդ էր… Լույսը բացվեց առանց քեզ… Առանց մեզ… Առանց մեր սիրո… Չկար այդքան սպասելի նամակը՝ << Բարի լույս իմ կյանքի լույս… :-* Իջի՛ր այստեղ եմ ես…>>…<< Գալիս եմ սիրելիս…. Սիրում եմ քեզ… :-) >>

 Լուռ էր հեռախոսը… ինչպես և դու… Դրա փոխարեն սիրտս էր ճչում… Արցունքներս էին հոսում… ՈՒ քարացած սպասում էի մի ձայնի, որ կփոխեր ամեն ինչ… Որ վերջապես կգար այդ նամակը… ու կիջնեի ես… կգրկեի քեզ… Բայց… չկա նամակ… չկաս դու… չկա ոչ ոք… չկա ոչինչ… Ու սպասում եմ դեռ… Հիշում եմ ինչեր էինք մտածել… ինչպես էինք որոշել… Ինչքան երջանիկ ենք մենք եղել… Սեր… խենթություններ… ժպիտներ… անիմաստ, բայց շատ սիրելի խոսքեր… երազանքներ… հեքիաթային ութ ամիսներ… անցյալում մնացին անդարձ… Ու չի լինի էլ վերադարձ… Միայն կարոտն է նույնը… միայն այն ինձ չլքեց… ամեն օրվա պես կարոտում եմ քեզ… Սիրում եմ քեզ...

Արջուկս… որ << դու>>-էիր… հիշու՞մ ես… էլի դու ես… ամեն օր գրկում եմ նստում… խենթի պես անշունչ մի առարկայի հետ զրուցում… Կարոտիս մասին պատմում… համբուրում… հետո դեն նետում… հետո նորից կարոտում ու գրկում… Խենթացել եմ ես… Այնքան գիժ ասեցինք, որ վերջում, իսկապես, իրար գիժ դարձրինք… Տանջվում ենք մենք…

 Դու եկար վերջապես, բայց ո՛չ ինձ մոտ… Ուրախացրիր շատերին, սակայն ինձ՝ ո՛չ… Կմնաս բոլորի մոտ… բայց իմ՝ Ո՛Չ… Ու կապրենք մենք նույն երկնքի տակ, բայց ո՛չ միասին… Ու կշնչենք մենք նույն օդը, սակայն առանձին… ՄԻԱՅՆ երկնքում մի օր կլինենք հավետ միասին… 

Комментариев нет:

Отправить комментарий