понедельник, 1 октября 2012 г.

Նախանձում եմ . . .


Միայն սրտիս երբեմնի ցավոտ կծկումներն են ինձ հիշեցնում քո գոյության մասին… Միայն սիրտս է դեռ տանջվում քեզ կորցնելու այդ մեծ ցավից… Միայն ներսումս է ինչ-որ բան կատարվում, բայց արտաքուստ ես արդեն վաղուց է, ինչ ոչինչ չեմ զգում… Վաղուց են աչքերս չորացել… Վաղուց է ժպիտս հետ վերադարձել… Վաղուց եմ ես ինձ համոզել, որ մոռացել եմ քեզ…
Հա՛… հա՛ … հա՛… ես մոռացել եմ քեզ… Ուղղակի սիրտս չի հասկանում՝ ինչ է կատարվում… Թե ինչու՞ են մարդիկ այդքան արագ գալիս ու գնում… Ինչու՞ են նրան միշտ խոցում… Վիրավորում ու ցավեցնում… Անդադար տանջում… Սիրտս ոչինչ չի հասկանում…
Խե՛ղճ իմ սիրտ, որքան ես դու տանջվել, որքան եմ ես քեզ իմ ներսում այդպես պահել… Ինչերի ես դու դիմացել և որքան բան ես լուռ տարել… Ու այսօր դու էլի զարկում ես… զարկում ես այնպես, ինչպես շուրթերս են ժպտում այդ ամենից հետո… այնպես ինչպես աչքերս են փայլում այդքան արտասուքից հետո… Որքան ուժեղ եք դուք… Նախանձում եմ սրտիս, որ դեռ զարկում է… Նախանձում եմ շուրթերիս, որ դեռ ժպտում են… Նախանձում եմ աչքերիս, որ նորից փայլում են… Ես նախանձում եմ ինքս ինձ, որ դեռ ապրում եմ…

Комментариев нет:

Отправить комментарий