понедельник, 17 сентября 2012 г.

Քեզ . . .



Բոլորս էլ ապրում ենք ու ժպտում, բայց մեզանից ոչ բոլորն են լիաթոք ծիծաղում… Ոչ բոլորիս համար կան այդ առիթները, երբ կարող ենք ժպտալ ու ասել, որ կեղծ չենք ժպտացել… Ժպտացել ենք, որովհետև այդպես է ստացվել՝ անկախ մեր ցանկությունից, քանի որ ժպտալու համար միայն առիթ է  պետք, այլ ոչ ցանկություն… Ժպտում ենք, քանի որ ինչ – որ բան, թեկուզ չնչին, ստիպում է մեր շուրթերին տարածվել… Տարածվել դեմքի երկայնքով ու ավելի գեղեցկացնել մեզ…
Ես այսօր ժպտում եմ… Ուրեմն գեղեցի՞կ եմ... Միգուցե… Միգուցե նաև ոչ… Եթե այո, ապա, հավատացեք, ես ունեմ առիթ… Իսկ եթե ոչ, ապա տգե՞ղ եմ ժպտում... Ո՛չ… Բայց զգում եմ, որ գեղեցիկ էլ չեմ…Ամիսներ առաջ ես ժպտում էի… Հիմա էլ եմ ժպտում… Ու հավատացեք… Դա նույն ժպիտը չէ… Այսօր ԴՈՒ կաս… ԴՈՒ՛… ԴՈՒ՛, ով ստիպում է ինձ ժպտալ ու գեղեցիկ զգալ… Ով փորձում է լինել իմ ժպիտի պատճառն ու առիթը… Դու եկար… Դու այժմ կաս… Ու շնորհակալ եմ քեզ… Դու կարողացար լցնել օրս… Կարողացար ինձ ստիպել ժպտալ… հավատալ ու նորից երազել… Շնորհակալ եմ, որ կաս… Շնորհակալ եմ, որ եկար ու ժպիտիս պատճառը դարձար…

Комментариев нет:

Отправить комментарий