среда, 31 октября 2012 г.

Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս . . .


Իսկ գիտեք ի՞նչ է շնչելը... Շնչել, երբ կրծքավանդակում չես զգում ոչինչ... Երբ չի ցավում ոչինչ...
Գիտե՞ք, ինչ է հանգիստ ապրելը... Ապրել, երբ կյանքում չես զգում ոչինչ... Երբ չի կործանվում ոչինչ...
Շատերը չեն հասկանում... Ոմանք էլ պարզապես մտածում են, որ գիտեն... Իսկ ես... ես չգիտեմ... Չեմ իմացել... ՈՒ դեռ չգիտեմ` կիմանա՞մ արդյոք...
Շնչել եմ, այո՛, ու դեռ շնչում եմ... Բայց ցավը ներսումս ես միշտ զգում եմ... Ապրել եմ,այո՛, ու դեռ ապրում եմ... Բայց կյանքս անիմաստ ես միշտ համարում եմ... Կարելի է ասել՝ գոյատևում եմ...
Բայց... ես գիտեմ, որ կաս... Որ մի օր կգաս... Որ կմնաս ու ինձ սեր կտաս... Ուժ կտաս՝ ապրելու... Կորով՝ դիմանալու... Եվ ցանկություն՝ նորից ժպտալու... Իմաստ գտնելու... Երազանքներ ունենալու և ինչ-որ բան զգալու... Վերջապես՝ նորից սիրելու... ՔԵԶ սիրելու... ՔԵԶԱՆՈՎ ապրելու... Կյանքումս մի նոր ու լուսավոր բան գտնելու... 
Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս... Չես կարող չգալ... Մի օր կգաս... Գիտե՛մ, կգաս...Պիտի գաս, որ նորից հավատամ, որ նորից ժպտամ... Պիտի գաս, որ նորից ցավ չզգամ, որ չխենթանամ... Պիտի գաս, որ դատարկությունս լցնես քո լիությամբ... Տխրությունս վերածես մի մեեեծ երջանկության... Պիտի գաս ու հարազատ դառնաս.... Երբեմնի հարազատներին ինձ մոռացնել տաս... Պիտի գաս ու պիտի հավետ մնաս... Այլապես ես հավետ մենակ կմնամ... 

Комментариев нет:

Отправить комментарий