суббота, 11 мая 2013 г.

Թողեք գտնեմ իմ միակին . . .


Սիրում եմ սիրել… բայց ո՛չ ամենքին… ամենքն արժանի չեն իմ մաքուր սրտին…
Թող անհամեստություն չթվա, բայց արդեն գիտեմ արժեքն իմ սրտի…Թույլ չեմ տա ցավեցնել ինձ այլևս երբեք ու ոչ մեկի…  Նորից չեմ վստահելու ու երբեք էլ չեմ ներելու… այն մարդը, ով հեռացել է, ոչ մի դեպքում նորից կյանքումս չի հայտնվելու… այն ԸՆԿԵՐԸ, որ <<եղել է>>, երբեք էլ չի լինելու… այն սիրտը , որ կար, նորից նույնը չի դառնալու… Հիշողություններս այսօր եմ թաղելու  ու գերեզման չեմ կառուցելու… որ չգնամ… որ չհիշեմ… էլ երբեք չարտասվեմ…  

Բայց այսօր, թողե՛ք, լաց պիտի լինեմ… հուշերս պիտի թաղեմ… արցունքներովս ծածկեմ… որ ոչ ոք չտեսնի… չիմանա, որ աշխարհում ինձ նման մեկը կա… Թողեք մահանամ ու նորից ծնվեմ… Թողեք կյանքս նոր էջից սկսեմ… Այսօր արտասվեմ, որ վաղը ուժեղ լինեմ…շնչեմ… ապրեմ… և վերջապես՝ նորից սիրեմ…
Չէ՞ որ Սիրում եմ սիրել… բայց ո՛չ ամենքին… ամենքն արժանի չեն իմ մաքուր սրտին… Թողեք գտնեմ իմ միակին…

Комментариев нет:

Отправить комментарий