воскресенье, 14 октября 2012 г.

Ու՞ր ես . . . Գալու՞ ես արդյոք . . .


Կա՞ս, թե չկաս… Սիրու՞մ եմ, թե՝ ոչ… Ապրու՞մ եմ, թեեեե….
Նորից տանջվում եմ… Նորից սիրտս ցավում է… Նորից խենթանում եմ… Որքա՞ն կարելի է… Որքա՞ն է հնարավոր նման կերպ… Որքա՞ն կարող եմ այսպես շնչել սրտիս կծկումների հաշվին… Որքա՞ն կարող եմ արտասվել… Ի՞նչ անեմ…
Կյանքս երկրային դժոխքի է նման… Ամեն ինչ ցավ է պատճառում… Մարդիկ դժոխքի կրակների նման այրում են սիրտս ու հոգիս իրենց չարությամբ… Խեթում են իրենց հայացքներով… Հունից հանում… Տանջում… Սպանում… Ու ես <<ապրում եմ>> այս դժոխքում… Ապրում եմ այս կեղծիքի մեջ… Շնչում եմ նույն օդն ու չեմ կարողանում նմանվել նրանց… Չեմ կարողանում ինքս էլ ցավ պատճառել… Չեմ կարողանում իրերին այլ կերպ նայել… Չի ստացվում չարին չարով պատասխանել… Վատին՝ վատով կործանել… Չի ստացվում փոխվել… Ես չեմ փոխվում… Ի՞նչ  անել… Ինչպե՞ս վարվել…
Դու ես միակ հույսն իմ երջանկության… Դու ես միակ ապավենն իմ մենության… Ու՞ր ես դու… Որտե՞ղ ես հիմա… Ու՞ր ես, երբ սիրտս այսպես տենչում է քեզ… Ու՞ր ես, երբ հոգիս խենթի պես սպասում է քեզ… Ու՞ր ես, երբ աչքերս անդադար որոնում են քեզ… Դու չկաս… Չես եղել… Բայց ես սիրում եմ քեզ… Այս դժոխքի մեջ միայն դու ես ինձ համար բարին… Այս փոթորիկի մեջ միայն դու ես ինձ համար մեղմ քամին… Բայց դու այնքան հեռվից ես փչում, որ քո բույրն եմ միայն զգում… Ուզում եմ հպվել քամուն ու սավառնել անծայրածիր երկնքում… Ուզում եմ ճախրել ու հասնել լուսնին… Մեր լուսնին… Իմ լուսնին… Ուզում եմ քամու հետ միասին միաձուլվել այս աշխարհի մի մասին… Թեկուզ երկնքում, բայց հավետ ուզում եմ լինել քո կողքին… Այդ մեղմ քամուն եմ երազում… Հիմա նրանով ու նրա համար եմ ես ապրում…Քամու հետ միասին խենթի պես թռչել եմ ուզում… Աշխարհը շրջել եմ ուզում… Նրա հետ միասին չարը մեզանից վանել եմ ուզում… Ուզում եմ քամու հետ միասին հեռու տանել բոլորին… Ապրել եմ ուզում քամու հետ… Խենթ պտույտներ անել եմ ուզում… Այդ պտույտներից խելագարվել եմ ուզում… Քեզ եմ ես երազում…
Ու՞ր ես… Գալու՞ ես արդյոք…

Комментариев нет:

Отправить комментарий