суббота, 22 сентября 2012 г.

Պատահական հանդիպում . . .


Ու գիտեմ… կգա մի օր, երբ կհանդիպենք… Կհանդիպենք պատահաբար… ու մի պահ ժամանակը կկանգնի թե՛ ինձ և թե՛ քեզ համար… Չգիտեմ կխոսե՞նք, թե ոչ, բայց հաստատ համոզված եմ՝ կհիշենք անցյալը մեր… այն օրերը, երբ դեռ ուրիշ էր ամեն բան… Երբ չկար կեղծիք ու չկար ցավ… Երբ չկար ոչինչ, բացի մի խենթ սիրուց, որ այնքան էր երջանկացնում մեզ… Այդժամ կհասկանանք, թե ինչ ենք կորցրել ու միգուցե ափսոսանք կորածի համար… Չգիտեմ…
Ես կհիշեմ ամեն բան՝ սկսած մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանից… Կհիշեմ ինչքան էի քեզ սիրում… Կհիշեմ՝ ինչպես էի միշտ քո մասին մտածում… Ինչպես էի քեզանով շնչում ու արտաշնչում… Ինչպես էի աչքերս դեռ չբացած անունդ տալիս… Ինչպես էի ամբողջ գիշեր քեզ համար լալիս… Ինչպե՞ս կարող եմ դա մոռանալ…
Դու… դու չգիտեմ՝ ինչ կզգաս… Չգիտեմ ՝ ինչ կմտածես, բայց հաստատ գիտեմ՝ դու էլ կհիշես… Դու էլ կժպտաս կամ միգուցե կտխրես… Այն, ինչ կանես, դա միայն դու գիտես…
Միգուցե նաև երկուսս էլ չխոսենք… միայն մի պահ լուռ կանգնենք… Փորձենք հասկանալ՝ ի՞նչ պատահեց… ի՞նչ կատարվեց… Ո՞վ մեզ իրարից բաժանեց… Լռության մեջ կփորձենք գտնել պատասխաններ… Լռության մեջ կարտահայտվենք… Լռության մեջ կզրուցենք… Միգուցե նաև լռությամբ հրաժեշտ տանք իրար… Միգուցե նաև վերջին անգամ լռության մեջ ասենք՝ <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>>… Ու հեռանանք… Պատահական մեր հանդիպումը մոռանանք… 

Комментариев нет:

Отправить комментарий