четверг, 30 мая 2013 г.

Ձմեռ էր… ցուրտ էր, բայց չէի մրսում ես… Ձմեռ էր… Ձյուն էր, բայց այնքան ջերմ էի ես… Իսկ հիմա՞… Ամառ է, բայց մրսում եմ ես… Արև է, բայց սառն եմ ես… Հոգիս է սառել… Սիրտս է պաղել… Սերս է մարել… Սառում եմ ես… Դողում եմ ես… Ու՞ր ես, որ ջերմացնես… ինձ ամուր գրկես ու համբուրես… Ու՞ր ես, որ չթողնես տանից դուրս գամ առանց թեյելու… Ու՞ր ես, որ հետս չխոսես, երբ հակառակվեմ… կամակորություններ անեմ… Քեզ չլսեմ… Ու՞ր ես … ու՞մ գրկեմ հիմա ես… Ու՞մ ասեմ <<…սիրում եմ քեզ… >> … << …կարոտել եմ քեզ>>… ու գժի պես արտասվեմ… կարոտից լաց լինեմ… Ու՞ր ես դու… 
Ու՞ր ես, որ ասեմ այսօր ինչ խենթություններ եմ արել… Ու՞ր ես, որ ասես իմ գիժԻմ ՄիմուշիկԻմ աղջիկ… 


Չկա՛ս դու… Մրսում եմ ես… Դողում եմ ես… Արի՛, խնդրում եմ քեզ… ու նորից գրկի… այնքան ամուր, որ ցավից գոչեմ… ասեմ՝ <<…թոոոոոոող…>> << …գնաաաաաաա…>>… ու դու ավելի ամուր գրկես… ինձ բաց չթողնես… ՈՒ՞ր ես, որ հետս վիճես, որ դաս անեմ… որ էլ չքնեմ… Արի՛, որ ինձ ուրախացնես… Մի քիչ <<ջղայինացնես>> հետո սիրտս շահես… Արի, որ << բոյովին>> նորից մեր տուն ուղղարկես… Արի, որ խոսենք… Այս ու այն կողմ վազենք… Արի, որ քայլենք… Որ քեզ հոգնեցնեմ… Արի, որ քեզ շատ սիրեմ… Արի՛…խնդրում եմ … միայն արի… Կարոտել եմ քեզ… Արի, որ վերջապես գտնենք<< Անգլիականը>> Արի, որ հիշենք << Իտալականը>>… Արի, որ չմոռանանք մեր երազանքը… Արի, որ տեսնենք մեր Դանիին… Սամիին ու Դանային…



Արի, որ չկորցնենք մեր սերը…
… Ու՞ր ես, որ նորից երջանիկ լինեմ…  Ու՞ր ես իմ… Իմ… Իմ… Ու՞ր ես իմ սեր…


Комментариев нет:

Отправить комментарий