четверг, 1 ноября 2012 г.

Աշունն էլ կվերջանա . . .


Աշունն էլ կվերջանա... Այս անգամ էլ կվերջանա... Ու կգա ձմեռ... Նորից ցուրտ ձմեռ... Նորից սառնություն կզգա հոգիս... Սիրտս նորից չի տաքանա արևից... 
Մաքրություն... Պարզություն... Թարմություն է ձմեռը բերում... Ոմանց համար դառնություն... մենություն... սառնություն է այն թվում... Բազմաթիվ սիրող սրտեր են կոտրվում... Շատ <<սերեր>> են այդ ցրտից սառում ու վախճանին մոտենում... Ու ձմռան ցրտի հետ մեկտեղ ուրիշ ցուրտ է մարդու հոգին զգում... Ուրիշ սառնություն, որ հնարավոր չէ ոչնչով տաքացնել... Անգամ կրակը չի կարող այդ սառնությունը վերացնել... Հարկավոր է այլ բան... մի բան, որ էլ չի լինի... Որ չկա... Հարկավոր է մեկը... Մեկը, ով գնաց... ով լքեց... հեռացավ... <<Կրակներ>> հարկավոր չեն... <<Արևներ>> պետք չեն... Այդ ժամանակ տաք հագուստներ մեզ պետք չեն... 
Հարատև քուն է պետք... Այդ ժամանակ երազներ են պետք... Երազել է պետք... Հոգուն երազներում սավառնել է պետք... Երազներում իրականություն փնտրել է պետք... ՍԵՐ է պետք... Ահա այն ջերմությունը, որ մեզ է պետք... Ահա այն դեղամիջոցը, որ կբուժի մեզ... Մոռացնել կտա անգամ ձմռան ահասարսուռ ցրտի մասին... Կվերացնի սառնությունն աշխարհի... Ու կտա ջերմությունն այդքան ցանկալի... 

Комментариев нет:

Отправить комментарий