понедельник, 6 мая 2013 г.

Իմ մեջ դու իմն ես...


Ու դու գնացիր… ինձ թողեցիր… ինձ քեզանից… քեզ ինձանից կտրեցիր… մեզ իրարից վանեցիր… բաժանեցիր… մեր սերը սպանեցիր…
Մենակ եմ ես… ու դու նույնպես… անզոր եմ ես… ու դու էլ ես… Գիշերն այս մթին մկան պես կրծում է իմ հոգին… Խենթ եմ ես… մենակ եմ ես… տանջվում եմ ես… Անսիրտ ես դու ու միշտ ես եղել… բայց քեզ ես շատ եմ սիրել… միշտ իմն եմ համարել…
Հա՛, դու իմն ես… իմն ես եղել… ու հավետ կլինես… դու իմ մեջ իմն ես ու միշտ ես եղել… Քո աչքերը շատ եմ որոնել… քո հայացքը շատ եմ երազել… քո սիրով եմ ապրել…Դրա համար էլ իմ մեջ դու իմն ես… Իմ հոգում ես… իմ սրտում էլ իմն ես… ու ինչպե՞ս կարող ես չլինել…
Ինձ թողնելով՝ չթողեցիր… Գնալով՝  չհեռացար… Չգալով՝ եկար… մոռանալով՝ չմոռացար… ու միշտ այդպես էլ կմնա… երբեք էլ չես թողնի… չես հեռանա… չես մոռանա… չէ՞ որ իմն ես եղել… ու հավետ կլինես… դու իմ մեջ իմն ես ու միշտ ես եղել… 

Սի՛րտ իմ...


Գաղտնիք չէ արդեն՝ մարդիք շատ են քարացել… նրանց սրտերում շատ բան է փոխվել… Սիրելը նրանց համար բարդ է դարձել…
ՍԵՐ… չափազանց վեհ մի զգացում, որ անզոր է տեղավորվել այսօրվա սառնասիրտ ու քար մարդկանց սրտերում… Չնայած իր զորությանը, այն անզոր է քո << սրտի>> առաջ, ո՛վ սառնասիրտ կամ միգուցե արդեն անսիրտ մարդ արարած… Չկա այլևս մի նշույլ հավատ… չկա …
Նորից կորուստ… նորից ցավ… նորից անսեր մնացած ու կյաքից արդեն բավականին հոգնած մի խենթ ու խելար արարած… ու արցունքներ, որ դեռ երկար պիտի գան… Բայց փոխարենը ավելի կարծրացած ևս մի սիրտ կապրի քարացած…
Կար ժամանակ, երբ սիրուց թևեր էին առնում, իսկ հիմա միայն դասեր են քաղում… դասեր, որ շատ երկար են հիշվում… վերքեր, որ երբեք էլ չեն սպիանում…
Սի՛րտ իմ, մեղավոր եմ քո առաջ… քո ամեն մի ցավոտ կծկման համար…Գիտե՛մ, տանջվում ես հիմա, բայց մի՛ մտածիր, կգա ժամանակ ու դու էլի կլինես ինձ համար հենարան… հիմա դժվար է այնքան շնչել ու ցավով հասկանալ, որ չես ուզում զարկել… դժվար է այնքան ապրել ու գիտակցել, որ անզոր ես այլևս դիմադրել… Ինձ էլ են տանջում… ես էլ եմ տանջվում… բայց իմ ներսում դու ես կործանվում… քանդվել են պատերդ ամուր… խախտվել են հիմքերդ կայուն… բայց դու ինձ հետ ես դեռ… ու հուսամ երկար կլինես… չէ՞ որ միասին ուժեղ ենք մենք…

Միասին ենք նորից ոտքի կանգնելու ու կյանքին ձեռնոց նետելու… Երկուսով դեռ երկար ենք մնալու… երկուսով դեռ շատ ենք ժպտալու… Հավատա՛, որ հիմքերդ նորից ամուր են լինելու… երկուսով ենք այն կառուցելու… 

суббота, 20 апреля 2013 г.

Հրաշքիս...


Եկար աշխարհ դու լացով... և ապրեցիր լացելով...  Չնայած հաճախ՝ ժպտալով…
Երկրային իմ արեգակ երկնքում դու դարձել ես հրեշտակ... Երկնքից ես այժմ մեզ նայում ու սիրունիկ քո աչքերով ժպտում...
Հիշում եմ ժպիտդ... հիշում եմ քեզ պուճուրս... Չեմ մոռանա երբեք աչքերը քո... չեմ մոռանա երբեք կիսատ ասած բառերը քո... Ինչպե՞ս մոռանամ թաթիկները քո, որ համբուրում էի ամեն անգամ տուն մտնելիս... ինչպե՞ս մոռանամ ինձ նայող աչուկները քո... Որ երբեմն լի էին լինում արցունքներով... Որ երբեմն ինչ-որ բան էին արտահայտում, իսկ ես,միգուցե, ոչինչ չէի էլ հասկանում... Հիշում եմ ամեն արած խենթությունը քոԻնչքան էիր ուրախանում, երբ երաժշտություն էիր լսումՀիշում եմ՝ ինչպես էիր պարում…

Հիմա եմ հիշումվերջին անգամ, երբ նայեցի քեզ, այնքան բան կար աչքերումդ... մի տեսակ թախիծ կար... Մի տեսակ կարոտ... մի տեսակ ուրիշ էին աչքերը քո... Հիշում եմ՝ օդային համբույրներ էիր ինձ ուղղարկում, հետո ինձ մոտ էիր վազում... Մի տեսակ ուրիշ ձև էիր գրկում... Այդ օրն ինձ այլ կերպ էիր սիրում... Այդ օրն ինձ այլ կերպ ասեցիր << հաջի>>… Հիշում եմ, ես էլ մի պահ քարացա, չգիտեմ ինչու, նայեցի երկար ու նոր հեռացա
 Ինչպե՞ս մոռանամ ծիծաղը քո... Երբ տեսնում էիր ինձ այնպես էիր ժպտում և ասում ՝<< դիր հա՞... >> Եթե միայն կարողանայիեթե մի վայրկյան հնարավոր լիներ քեզ տեսնելնորից գրկելամեն բան կանեի, որ ժպիտդ նորից տեսնեի
Իմ աղջիկիմ պուճուրիկԻ՞նչ եղավ հանկարծկամ ինչու՞ այդքան հանկարծԻնչու՞ գնացիր մեզ այսպես թողած… 

Հիմա արդեն չկասբայց իմ մեջ դու միշտ կմնասամեն վայրկյանամեն պահ քեզ հետ եմ եսթե մտքերով, թե հոգով միշտ փարվում եմ քեզՍիրում եմ քեզԼինես թե չլինես, մեկ է, մի օր տեսնելու եմ քեզՄիայն թե սպասիրմի քիչ էլ սպասիրդու իմ թուլությունիմ էությունմի քիչ էլ սպասիր… 

понедельник, 28 января 2013 г.


Զինվորիս . . .




Ողջու՛յն... Շնորհավո'ր տոնդ, հա'յ զինվոր...!!! Մենք հպարտ ենք քեզանով... Փա՛ռք քեզ ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ, Փա՛ռք քեզ ՀԱՅ ԶԻՆՎՈ՛Ր…
Բարի լույս և բարի օր... Հանգիստ քուն ու խաղաղ օր դու ես մեզ պարգևում... Հպարտ եմ, որ կան ձեզ պես քաջարի տղաներ, ովքեր միշտ պատրաստ են մարտնչելու, պայքարելու մեր և մեր հայրենիքի համար... Ուրախ եմ, որ ձեր շնորհիվ այսօր բոլոր մանուկների աչքերում խաղաղություն եմ տեսնում... Բոլոր մայրերի դեմքին կարոտի հետ խառնված մեղմ ժպիտ եմ տեսնում... Բոլոր հայրերի հայացքում հպարտություն եմ տեսնում... Սիրելիներին սպասող աղջիկների աչքերն էլ են հպարտությամբ փայլում, չէ որ բանակում իրենց երեխաների հայրիկն է հողը հաշտպանում... Երջանիկ եմ, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ վերջապես պատերազմ էլ չենք տեսնում... Հայրեր, եղբայրներ, ընկերներ, հարազատներ ու բարեկամներ... Շատերին ենք մենք ճանապարհում և հավատով ենք միշտ սպասում...
Դու էլ միշտ հպարտ եղիր, որ քեզանով են հպարտանում...
Իսկ քեզ առանձնահատուկ եմ ուզում շնորհավորել Ի՛Մ ԶԻՆՎՈՐ... ԻՄ հպարտություն... Քեզանով ես ավելի եմ հպարտանում... քեզանով ես ավելի եմ երջանկանում... քեզ ես շատ եմ սիրում... Դու իմն ես... Իմ քաջ ու անվախ զինվորն ես... Իմ հավատն ու հույսն ես... Իմ կյանքն ու լույսն ես... Չտխրես սիրելիս ես քեզ հետ եմ ու հավետ քեզ հետ կլինեմ ... Մենք միասին ուժեղ ենք և սերը մեր նույնպես պատրաստ է դիմանալու, պայքարելու, այս տարածությանն ու ժամանակին հաղթելու...Առանց վախենալու, առանց մի վայրկյան անգամ վարանելու ասում եմ ես քեզ, որ սիրում եմ ու հավատով սպասում, որ կգաս.... Կգաս ու ԻՄ զինվորը կդառնաս...

воскресенье, 18 ноября 2012 г.

Երջանիկ եղիր, բայց առանց ինձ . . .


Երջանիկ եղիր, բայց առանց ինձ... Թե կարող ես ժպտա, բայց նորից առանց ինձ... Գիտե՛մ, դժվար է հիմա, բայց դու ուժեղ եղիր... Առանց ինձ ապրիր... 
Այն ժամանակ, երբ ես էի տանջվում... նույն խոսքերը դու էիր ինձ ասում... Իսկ հիմա պարզապես լսիր... Ու երջանիկ լինել փորձիր... Ինձանից հեռացիր... Թե կարող ես ինձ մոռացիր... 
Գիտե՛մ, ինչքան հեռու լինեմ, այնքան դու ինձ կսիրես, բայց ներիր սիրելիս չեմ կարող էլ կողքիդ լինել... Հավատու՛մ եմ, որ հիմա տանջվում ես... Բայց գիտե՞ս, դա ինձ համար միևնույն է... Չկաս ինձ համար այնպես, ինչպես ես <<կայի>> քեզ համար... 
Չեմ սիրում այլևս քեզ... Չեմ սպասում արցունքն աչքիս... Չեմ նայում արդեն մաշված այն նկարին ու խենթի պես չեմ խոսում ես մութ գիշերին... Չեմ թափառում ուրվականի պես... Ու չեմ վախենում ինքս իմ ստվերից... Այլևս չեմ սիրում քեզ ու չեմ հավատում էլ հեքիաթներին... Չեմ արտասվում ես էլ... Տե՛ս... Ինքդ է՞լ չես հավատում, որ չոր են աչքերս արդեն... Խենթի պես չեմ ճչում ես էլ... Տե՛ս... Ինքդ է՞լ չես հավատում, որ փոխվել եմ  արդեն... Չկա սերս էլ... Տե՛ս... Դատարկ եմ հիմա ես... 

вторник, 13 ноября 2012 г.

Երկու հասարակ կետ . . .


Ու վերջ... պազապես վերջակետ... Երկու հասարակ կետ, որ դրեցին վերջակետ... Ու վերջ... Չքացավ ամեն ինչ... Դու դարձար ուրիշ... Դու դարձար այլ... օտար դարձար, բայց սրտիս խորքում, գուցե մի փոքրիկ անկյունում, Սրտիս թաքնված մի մասում դու դեռ հարազատ ես համարվում... Այն անկյունում, ուր դեռ չի հասել ցավը վշտիս քեզ սիրով եմ ես պահում... 
Սակայն միևնույն է վերջ... Դրել եմ արդեն երկու հասարակ կետ... Ու չեմ ուզում ջնջել... չեմ ուզում կյանքս սևագրի վերածել... Չէ որ հաճախ են ասում, կյանքը սևագիր չէ... սևագրության վրա ժամանակ պետք չէ ծախսել, հետագայում մաքրագրելու ժամանակ և հնարավորություն մենք երբեք չենք ունենալու... 
Խղճում եմ քեզ... կամ գուցե ինձ... կամ էլ երևի նրան... Չգիտեմ... Բայց ինչ-որ մեկիս խղճում եմ ես... Չգիտեմ ինչու, բայց խղճում եմ մեզ... Ինչպե՞ս չխղճալ, երբ դրա կարիգն եմ զգում, ինչպե՞ս չխղճալ, երբ սիրտս է դա ուզում... Խիղճս արթնացել ու ինձ չի ենթարկվում... Հոգիս խենթացել ու ինձ չի լսում... Ես մոլորվել ու ոչինչ չեմ հասկանում...
Բայց... Բայցեր էլ չեմ ուզում... Բազմակետերն էլ հույս չեն ներշնչում... 
Երկու կետ... Որ դրեցին վեջակետ... այդպես էլ հավետ պիտի թողնեմ վերջակետ...

четверг, 1 ноября 2012 г.

Աշունն էլ կվերջանա . . .


Աշունն էլ կվերջանա... Այս անգամ էլ կվերջանա... Ու կգա ձմեռ... Նորից ցուրտ ձմեռ... Նորից սառնություն կզգա հոգիս... Սիրտս նորից չի տաքանա արևից... 
Մաքրություն... Պարզություն... Թարմություն է ձմեռը բերում... Ոմանց համար դառնություն... մենություն... սառնություն է այն թվում... Բազմաթիվ սիրող սրտեր են կոտրվում... Շատ <<սերեր>> են այդ ցրտից սառում ու վախճանին մոտենում... Ու ձմռան ցրտի հետ մեկտեղ ուրիշ ցուրտ է մարդու հոգին զգում... Ուրիշ սառնություն, որ հնարավոր չէ ոչնչով տաքացնել... Անգամ կրակը չի կարող այդ սառնությունը վերացնել... Հարկավոր է այլ բան... մի բան, որ էլ չի լինի... Որ չկա... Հարկավոր է մեկը... Մեկը, ով գնաց... ով լքեց... հեռացավ... <<Կրակներ>> հարկավոր չեն... <<Արևներ>> պետք չեն... Այդ ժամանակ տաք հագուստներ մեզ պետք չեն... 
Հարատև քուն է պետք... Այդ ժամանակ երազներ են պետք... Երազել է պետք... Հոգուն երազներում սավառնել է պետք... Երազներում իրականություն փնտրել է պետք... ՍԵՐ է պետք... Ահա այն ջերմությունը, որ մեզ է պետք... Ահա այն դեղամիջոցը, որ կբուժի մեզ... Մոռացնել կտա անգամ ձմռան ահասարսուռ ցրտի մասին... Կվերացնի սառնությունն աշխարհի... Ու կտա ջերմությունն այդքան ցանկալի...