понедельник, 6 мая 2013 г.

Սի՛րտ իմ...


Գաղտնիք չէ արդեն՝ մարդիք շատ են քարացել… նրանց սրտերում շատ բան է փոխվել… Սիրելը նրանց համար բարդ է դարձել…
ՍԵՐ… չափազանց վեհ մի զգացում, որ անզոր է տեղավորվել այսօրվա սառնասիրտ ու քար մարդկանց սրտերում… Չնայած իր զորությանը, այն անզոր է քո << սրտի>> առաջ, ո՛վ սառնասիրտ կամ միգուցե արդեն անսիրտ մարդ արարած… Չկա այլևս մի նշույլ հավատ… չկա …
Նորից կորուստ… նորից ցավ… նորից անսեր մնացած ու կյաքից արդեն բավականին հոգնած մի խենթ ու խելար արարած… ու արցունքներ, որ դեռ երկար պիտի գան… Բայց փոխարենը ավելի կարծրացած ևս մի սիրտ կապրի քարացած…
Կար ժամանակ, երբ սիրուց թևեր էին առնում, իսկ հիմա միայն դասեր են քաղում… դասեր, որ շատ երկար են հիշվում… վերքեր, որ երբեք էլ չեն սպիանում…
Սի՛րտ իմ, մեղավոր եմ քո առաջ… քո ամեն մի ցավոտ կծկման համար…Գիտե՛մ, տանջվում ես հիմա, բայց մի՛ մտածիր, կգա ժամանակ ու դու էլի կլինես ինձ համար հենարան… հիմա դժվար է այնքան շնչել ու ցավով հասկանալ, որ չես ուզում զարկել… դժվար է այնքան ապրել ու գիտակցել, որ անզոր ես այլևս դիմադրել… Ինձ էլ են տանջում… ես էլ եմ տանջվում… բայց իմ ներսում դու ես կործանվում… քանդվել են պատերդ ամուր… խախտվել են հիմքերդ կայուն… բայց դու ինձ հետ ես դեռ… ու հուսամ երկար կլինես… չէ՞ որ միասին ուժեղ ենք մենք…

Միասին ենք նորից ոտքի կանգնելու ու կյանքին ձեռնոց նետելու… Երկուսով դեռ երկար ենք մնալու… երկուսով դեռ շատ ենք ժպտալու… Հավատա՛, որ հիմքերդ նորից ամուր են լինելու… երկուսով ենք այն կառուցելու… 

Комментариев нет:

Отправить комментарий