среда, 31 октября 2012 г.

Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս . . .


Իսկ գիտեք ի՞նչ է շնչելը... Շնչել, երբ կրծքավանդակում չես զգում ոչինչ... Երբ չի ցավում ոչինչ...
Գիտե՞ք, ինչ է հանգիստ ապրելը... Ապրել, երբ կյանքում չես զգում ոչինչ... Երբ չի կործանվում ոչինչ...
Շատերը չեն հասկանում... Ոմանք էլ պարզապես մտածում են, որ գիտեն... Իսկ ես... ես չգիտեմ... Չեմ իմացել... ՈՒ դեռ չգիտեմ` կիմանա՞մ արդյոք...
Շնչել եմ, այո՛, ու դեռ շնչում եմ... Բայց ցավը ներսումս ես միշտ զգում եմ... Ապրել եմ,այո՛, ու դեռ ապրում եմ... Բայց կյանքս անիմաստ ես միշտ համարում եմ... Կարելի է ասել՝ գոյատևում եմ...
Բայց... ես գիտեմ, որ կաս... Որ մի օր կգաս... Որ կմնաս ու ինձ սեր կտաս... Ուժ կտաս՝ ապրելու... Կորով՝ դիմանալու... Եվ ցանկություն՝ նորից ժպտալու... Իմաստ գտնելու... Երազանքներ ունենալու և ինչ-որ բան զգալու... Վերջապես՝ նորից սիրելու... ՔԵԶ սիրելու... ՔԵԶԱՆՈՎ ապրելու... Կյանքումս մի նոր ու լուսավոր բան գտնելու... 
Իսկ դու գիտե՞ս, որ պիտի գաս... Չես կարող չգալ... Մի օր կգաս... Գիտե՛մ, կգաս...Պիտի գաս, որ նորից հավատամ, որ նորից ժպտամ... Պիտի գաս, որ նորից ցավ չզգամ, որ չխենթանամ... Պիտի գաս, որ դատարկությունս լցնես քո լիությամբ... Տխրությունս վերածես մի մեեեծ երջանկության... Պիտի գաս ու հարազատ դառնաս.... Երբեմնի հարազատներին ինձ մոռացնել տաս... Պիտի գաս ու պիտի հավետ մնաս... Այլապես ես հավետ մենակ կմնամ... 

среда, 24 октября 2012 г.

Չեմ կարող չսիրել . . .


Երբ ամեն ինչ մոռացվի… հիշելու բան էլ չլինի, կյանքս դատարկ կլինի… Երբ դու էլ չլինես… այսինքն՝ ոչ ոք չլինի, ապրելս իզուր կլինի… Երբ ոչինչ էլ չլինի, ես ինչու՞ լինեմ… Առանց քեզ ինչպե՞ս լինեմ… Առանց << ՄԵԶ >> ինչպե՞ս ապրեմ…
Սակայն դեռ ունեմ հիշողություն, ու ուզում եմ հավետ հիշել…Սակայն, դեռ կաս դու… ու ուզում եմ հավետ լինես… Կողքիս լինես… Իմ մեջ ապրես ու ինձ հավետ երջանկացնես… Սիրում եմ, երբ ներկա ես… Երբ բացակադ ընդամենը մի պահ է, երբ հոգիդ միշտ առկա է… Երբ սիրտդ միշտ ինձ հետ է ու սերդ հավետ ինձ համար է… Սիրում եմ, երբ իմն ես… Ու հավետ կսիրեմ…
Հոգուս ամեն մի մասնիկով, սրտիս ամեն մի թրթիռով, մտքիս ամեն մի ծայրով սիրում եմ ես քեզ… Չեմ կարող չսիրել… Կյաքիս ամեն մի օրով, լուսաբացի թարմ շնչով ու գիշերվա աղջամուղջով ես սիրում եմ քեզ… Չեմ կարող չսիրել… Անզոր եմ քեզ չսիրել…
Ու դու հավետ կլինես… Ինձ համար կլինես… Իմը կլինես… իմ ներսում կապրես ու ինձ կսիրես… Ինձ համար դու միշտ ներկա կլինես…
 Չեմ կարող չսիրել . . . Երբ չսիրեմ, ես ուղղակի կմեռնեմ...

воскресенье, 14 октября 2012 г.

Ու՞ր ես . . . Գալու՞ ես արդյոք . . .


Կա՞ս, թե չկաս… Սիրու՞մ եմ, թե՝ ոչ… Ապրու՞մ եմ, թեեեե….
Նորից տանջվում եմ… Նորից սիրտս ցավում է… Նորից խենթանում եմ… Որքա՞ն կարելի է… Որքա՞ն է հնարավոր նման կերպ… Որքա՞ն կարող եմ այսպես շնչել սրտիս կծկումների հաշվին… Որքա՞ն կարող եմ արտասվել… Ի՞նչ անեմ…
Կյանքս երկրային դժոխքի է նման… Ամեն ինչ ցավ է պատճառում… Մարդիկ դժոխքի կրակների նման այրում են սիրտս ու հոգիս իրենց չարությամբ… Խեթում են իրենց հայացքներով… Հունից հանում… Տանջում… Սպանում… Ու ես <<ապրում եմ>> այս դժոխքում… Ապրում եմ այս կեղծիքի մեջ… Շնչում եմ նույն օդն ու չեմ կարողանում նմանվել նրանց… Չեմ կարողանում ինքս էլ ցավ պատճառել… Չեմ կարողանում իրերին այլ կերպ նայել… Չի ստացվում չարին չարով պատասխանել… Վատին՝ վատով կործանել… Չի ստացվում փոխվել… Ես չեմ փոխվում… Ի՞նչ  անել… Ինչպե՞ս վարվել…
Դու ես միակ հույսն իմ երջանկության… Դու ես միակ ապավենն իմ մենության… Ու՞ր ես դու… Որտե՞ղ ես հիմա… Ու՞ր ես, երբ սիրտս այսպես տենչում է քեզ… Ու՞ր ես, երբ հոգիս խենթի պես սպասում է քեզ… Ու՞ր ես, երբ աչքերս անդադար որոնում են քեզ… Դու չկաս… Չես եղել… Բայց ես սիրում եմ քեզ… Այս դժոխքի մեջ միայն դու ես ինձ համար բարին… Այս փոթորիկի մեջ միայն դու ես ինձ համար մեղմ քամին… Բայց դու այնքան հեռվից ես փչում, որ քո բույրն եմ միայն զգում… Ուզում եմ հպվել քամուն ու սավառնել անծայրածիր երկնքում… Ուզում եմ ճախրել ու հասնել լուսնին… Մեր լուսնին… Իմ լուսնին… Ուզում եմ քամու հետ միասին միաձուլվել այս աշխարհի մի մասին… Թեկուզ երկնքում, բայց հավետ ուզում եմ լինել քո կողքին… Այդ մեղմ քամուն եմ երազում… Հիմա նրանով ու նրա համար եմ ես ապրում…Քամու հետ միասին խենթի պես թռչել եմ ուզում… Աշխարհը շրջել եմ ուզում… Նրա հետ միասին չարը մեզանից վանել եմ ուզում… Ուզում եմ քամու հետ միասին հեռու տանել բոլորին… Ապրել եմ ուզում քամու հետ… Խենթ պտույտներ անել եմ ուզում… Այդ պտույտներից խելագարվել եմ ուզում… Քեզ եմ ես երազում…
Ու՞ր ես… Գալու՞ ես արդյոք…

понедельник, 8 октября 2012 г.

Դժվար է . . .


Դժվար է… Ամեն ինչ այնքան բարդ է… Դժվար է, երբ հոգին մրսում է… Դժվար է, երբ սիրտը ցավում է… Անտանելի է, երբ ամեն ինչ սառում է… երբ ոչինչ չես զգում կամ միգուցե այլևս չես ուզում զգալ…
 Ցավալի է… Ցավալի է, երբ կան պատճառներ… Ցավալի է, երբ այդ պատճառները բազմաթիվ են… Սոսկալի է, երբ չես ուզում, բայց ստիպված ես անել դա… ՄՈՌԱՆԱԼ… ՋՆՋԵԼ մեկին կամ մի քանիսին քո գիտակցական մակարդակից… Հիշողություններից… Մտքերից… Նաև՝ ՍՐՏԻՑ…
Ինչպե՞ս  վարվել… Ի՞նչ անել, որ ճիշտ լինի… Ի՞նչ անել, որ ո՛չ սիրտը ցավ զգա… ո՛չ ՝ հոգին և ոչ էլ՝ մարմինը… Ի՞նչ անել, երբ <<ոմանք>> պարզապես մի օր դառնում են ՈՉ ՈՔ... Երբ ամեն ինչ այլ գույներ է ստանում… Ի՞նչ անել… Բայց մենք հասկանում ենք, որ ստիպված ենք… Ստիպված ենք անել դա՝ ՄՈՌԱՆԱԼ… ՋՆՋԵԼ մեկին կամ մի քանիսին մեր գիտակցական մակարդակից… Հիշողություններից… Մտքերից… Նաև՝ ՍՐՏԻՑ… Եվ մենք մոռանում ենք… Գալիս է մի օր, երբ հասկանում ենք, երբ զգում ենք, որ մոռացել ենք… Շատ ենք տանջվել, բայց դա արել ենք… Շատ ենք արտասվել, բայց մեկ է՝ ժպտացել ենք… Շատ ենք լռել, բայց մեկ է ՝ էլի խոսել ենք… Եվ, իրոք, մենք մոռացել ենք… 

пятница, 5 октября 2012 г.

Մեր աշունը . . .


Նորից եկավ մեր աշունը… իմ ու քո կյանքի այն միակ աշունը… Այն միակը, որը միշտ ենք հիշելու՝ անկախ նրանից միասին ենք լինելու թե՝ ոչ…
Նորից աշունն ու նորից մենք, բայց արդեն հեռու իրարից… արդեն Ո՛Չ միասին… Արդեն մենակ, ինչպես աշնանը բոլորն են մենակ մնում… Ինչպես անգամ ծառերն ու տերևներն են միմյանցից բաժանվում… ինչպես երկինքն ու երկիրն են իրար բախվում ու կարծես պատերազմում…
Հիմա մենք էլ ենք բաժանված… Հիմա մենք էլ ենք իրար բախված… մենք էլ ենք միայնակ… Բայց հարատև աշուն չի լինելու… Հարատև ոչինչ չի լինելու… Հարատև իրար  չենք կարոտելու ու հարատև միայնակ մենք երբեք չենք մնալու… Գալու է հաջորդը… Հաջորդ եղանակը ու միգուցե այն էլ  մերը դառնա… ու միգուցե այն մեզ միացնի… միգուցե այն մեզ երջանկացնի ու կյանք վերադարձնի… մեր կյանքը սիրով լցնի ու այդ սիրով մեզ հարատև միմյանց կապի…
Բայց հիմա աշուն է դեռ… Այն աշունը, որ դարձավ մերը, սակայն նաև բաժանեց մեզ իրարից… Այն աշունը, որ հաստատ միայն մեզ չի բաժանել իրարից… Այն աշունը, որ միայն մեզ չի տանջել և ոչ էլ միայն մեզ է հուսախաբ արել… Այն աշունը որ ատում են շատերը և կամ էլ սիրում են ԴԵՌ…
Աշու՛ն, անիծվա՛ծ աշուն… Դու էլ ես չե՞ երևի ժամանակին տանջվել… Դու էլ ես չէ՞ երևի ժամանակին շատ ուժգին սիրել… Քեզ ո՞վ տանջեց… Քեզ ով խաբեց կամ ո՞վ անիծեց… Ինչու՞ ես նման կերպ բոլորիս հետ վարվում… Ինչու՞ ես հիմա էլ դու մեզ տանջում…

понедельник, 1 октября 2012 г.

Նախանձում եմ . . .


Միայն սրտիս երբեմնի ցավոտ կծկումներն են ինձ հիշեցնում քո գոյության մասին… Միայն սիրտս է դեռ տանջվում քեզ կորցնելու այդ մեծ ցավից… Միայն ներսումս է ինչ-որ բան կատարվում, բայց արտաքուստ ես արդեն վաղուց է, ինչ ոչինչ չեմ զգում… Վաղուց են աչքերս չորացել… Վաղուց է ժպիտս հետ վերադարձել… Վաղուց եմ ես ինձ համոզել, որ մոռացել եմ քեզ…
Հա՛… հա՛ … հա՛… ես մոռացել եմ քեզ… Ուղղակի սիրտս չի հասկանում՝ ինչ է կատարվում… Թե ինչու՞ են մարդիկ այդքան արագ գալիս ու գնում… Ինչու՞ են նրան միշտ խոցում… Վիրավորում ու ցավեցնում… Անդադար տանջում… Սիրտս ոչինչ չի հասկանում…
Խե՛ղճ իմ սիրտ, որքան ես դու տանջվել, որքան եմ ես քեզ իմ ներսում այդպես պահել… Ինչերի ես դու դիմացել և որքան բան ես լուռ տարել… Ու այսօր դու էլի զարկում ես… զարկում ես այնպես, ինչպես շուրթերս են ժպտում այդ ամենից հետո… այնպես ինչպես աչքերս են փայլում այդքան արտասուքից հետո… Որքան ուժեղ եք դուք… Նախանձում եմ սրտիս, որ դեռ զարկում է… Նախանձում եմ շուրթերիս, որ դեռ ժպտում են… Նախանձում եմ աչքերիս, որ նորից փայլում են… Ես նախանձում եմ ինքս ինձ, որ դեռ ապրում եմ…