понедельник, 24 июня 2013 г.

Ya Ma . . .

Էլ ժամանակ չկա.. Էլ հույս չկա... Էլ սեր չի լինի... Էլ մենք չկանք... ՎԵՐՋ... ամեն ինչ վերջացավ... Վերջին հնարավորությունն ու վերջին հույսերը էլ չկան... Ու չեն լինելու... Երջանիկ եղի՛ր... Սեր իմ ԴԱՎԱՃԱՆ... 
... ~ Ya Ma ~ ...



четверг, 30 мая 2013 г.

Ձմեռ էր… ցուրտ էր, բայց չէի մրսում ես… Ձմեռ էր… Ձյուն էր, բայց այնքան ջերմ էի ես… Իսկ հիմա՞… Ամառ է, բայց մրսում եմ ես… Արև է, բայց սառն եմ ես… Հոգիս է սառել… Սիրտս է պաղել… Սերս է մարել… Սառում եմ ես… Դողում եմ ես… Ու՞ր ես, որ ջերմացնես… ինձ ամուր գրկես ու համբուրես… Ու՞ր ես, որ չթողնես տանից դուրս գամ առանց թեյելու… Ու՞ր ես, որ հետս չխոսես, երբ հակառակվեմ… կամակորություններ անեմ… Քեզ չլսեմ… Ու՞ր ես … ու՞մ գրկեմ հիմա ես… Ու՞մ ասեմ <<…սիրում եմ քեզ… >> … << …կարոտել եմ քեզ>>… ու գժի պես արտասվեմ… կարոտից լաց լինեմ… Ու՞ր ես դու… 
Ու՞ր ես, որ ասեմ այսօր ինչ խենթություններ եմ արել… Ու՞ր ես, որ ասես իմ գիժԻմ ՄիմուշիկԻմ աղջիկ… 


Չկա՛ս դու… Մրսում եմ ես… Դողում եմ ես… Արի՛, խնդրում եմ քեզ… ու նորից գրկի… այնքան ամուր, որ ցավից գոչեմ… ասեմ՝ <<…թոոոոոոող…>> << …գնաաաաաաա…>>… ու դու ավելի ամուր գրկես… ինձ բաց չթողնես… ՈՒ՞ր ես, որ հետս վիճես, որ դաս անեմ… որ էլ չքնեմ… Արի՛, որ ինձ ուրախացնես… Մի քիչ <<ջղայինացնես>> հետո սիրտս շահես… Արի, որ << բոյովին>> նորից մեր տուն ուղղարկես… Արի, որ խոսենք… Այս ու այն կողմ վազենք… Արի, որ քայլենք… Որ քեզ հոգնեցնեմ… Արի, որ քեզ շատ սիրեմ… Արի՛…խնդրում եմ … միայն արի… Կարոտել եմ քեզ… Արի, որ վերջապես գտնենք<< Անգլիականը>> Արի, որ հիշենք << Իտալականը>>… Արի, որ չմոռանանք մեր երազանքը… Արի, որ տեսնենք մեր Դանիին… Սամիին ու Դանային…



Արի, որ չկորցնենք մեր սերը…
… Ու՞ր ես, որ նորից երջանիկ լինեմ…  Ու՞ր ես իմ… Իմ… Իմ… Ու՞ր ես իմ սեր…


пятница, 17 мая 2013 г.

Բարի լույս իմ կյանքի լույս . . . :-* Իջի՛ր այստեղ եմ ես. . . >>…<< Գալիս եմ սիրելիս . . . Սիրում եմ քեզ. . . :-) >>


2013 թվական…Մայիսի 17… Ուրբաթ… Առավոտ…Ինչքան ենք սպասել այս օրվան… ինչքան ծրագրեր ենք ունեցել… որքան ենք երազել… բայց այսօր լույսը բացվեց սովորականի նման… առանց որևէ արտասովոր քայլի… երևույթի… Չնայած իմ մեծ ցանկությանն ու սպասմանը, այն ավելի տաղտուկ եղավ, քան մինչև այդ էր… Լույսը բացվեց առանց քեզ… Առանց մեզ… Առանց մեր սիրո… Չկար այդքան սպասելի նամակը՝ << Բարի լույս իմ կյանքի լույս… :-* Իջի՛ր այստեղ եմ ես…>>…<< Գալիս եմ սիրելիս…. Սիրում եմ քեզ… :-) >>

 Լուռ էր հեռախոսը… ինչպես և դու… Դրա փոխարեն սիրտս էր ճչում… Արցունքներս էին հոսում… ՈՒ քարացած սպասում էի մի ձայնի, որ կփոխեր ամեն ինչ… Որ վերջապես կգար այդ նամակը… ու կիջնեի ես… կգրկեի քեզ… Բայց… չկա նամակ… չկաս դու… չկա ոչ ոք… չկա ոչինչ… Ու սպասում եմ դեռ… Հիշում եմ ինչեր էինք մտածել… ինչպես էինք որոշել… Ինչքան երջանիկ ենք մենք եղել… Սեր… խենթություններ… ժպիտներ… անիմաստ, բայց շատ սիրելի խոսքեր… երազանքներ… հեքիաթային ութ ամիսներ… անցյալում մնացին անդարձ… Ու չի լինի էլ վերադարձ… Միայն կարոտն է նույնը… միայն այն ինձ չլքեց… ամեն օրվա պես կարոտում եմ քեզ… Սիրում եմ քեզ...

Արջուկս… որ << դու>>-էիր… հիշու՞մ ես… էլի դու ես… ամեն օր գրկում եմ նստում… խենթի պես անշունչ մի առարկայի հետ զրուցում… Կարոտիս մասին պատմում… համբուրում… հետո դեն նետում… հետո նորից կարոտում ու գրկում… Խենթացել եմ ես… Այնքան գիժ ասեցինք, որ վերջում, իսկապես, իրար գիժ դարձրինք… Տանջվում ենք մենք…

 Դու եկար վերջապես, բայց ո՛չ ինձ մոտ… Ուրախացրիր շատերին, սակայն ինձ՝ ո՛չ… Կմնաս բոլորի մոտ… բայց իմ՝ Ո՛Չ… Ու կապրենք մենք նույն երկնքի տակ, բայց ո՛չ միասին… Ու կշնչենք մենք նույն օդը, սակայն առանձին… ՄԻԱՅՆ երկնքում մի օր կլինենք հավետ միասին… 

суббота, 11 мая 2013 г.

Չպիտի ներվես . . .


Էլ չգաս… երբեք չգաս… ուր գնացիր… այնտեղ ել մնա… լսում ե՞ս… չգաաաաաաս… չեմ ուզում տեսնել… քեզ լսել… չեմ ուզում գաս… հոգնել եմ արդեն…
Ինչպես գնացիր, այդպես էլ մնա… էլ երբեք հետ չգաս… Իզուր չգաս…. Չեմ ուզում գաս…
Չեմ ներելու… լսում ե՞ս… չեմ ուզում ներել… չեմ կարող ներել… ու չեմ ներելու… դատարկ խոսքեր չեն սրանք… հավատա՛… չեմ ուզում ներել… չպիտի ներվես… ու չես ներվելու…

Թողեք գտնեմ իմ միակին . . .


Սիրում եմ սիրել… բայց ո՛չ ամենքին… ամենքն արժանի չեն իմ մաքուր սրտին…
Թող անհամեստություն չթվա, բայց արդեն գիտեմ արժեքն իմ սրտի…Թույլ չեմ տա ցավեցնել ինձ այլևս երբեք ու ոչ մեկի…  Նորից չեմ վստահելու ու երբեք էլ չեմ ներելու… այն մարդը, ով հեռացել է, ոչ մի դեպքում նորից կյանքումս չի հայտնվելու… այն ԸՆԿԵՐԸ, որ <<եղել է>>, երբեք էլ չի լինելու… այն սիրտը , որ կար, նորից նույնը չի դառնալու… Հիշողություններս այսօր եմ թաղելու  ու գերեզման չեմ կառուցելու… որ չգնամ… որ չհիշեմ… էլ երբեք չարտասվեմ…  

Բայց այսօր, թողե՛ք, լաց պիտի լինեմ… հուշերս պիտի թաղեմ… արցունքներովս ծածկեմ… որ ոչ ոք չտեսնի… չիմանա, որ աշխարհում ինձ նման մեկը կա… Թողեք մահանամ ու նորից ծնվեմ… Թողեք կյանքս նոր էջից սկսեմ… Այսօր արտասվեմ, որ վաղը ուժեղ լինեմ…շնչեմ… ապրեմ… և վերջապես՝ նորից սիրեմ…
Չէ՞ որ Սիրում եմ սիրել… բայց ո՛չ ամենքին… ամենքն արժանի չեն իմ մաքուր սրտին… Թողեք գտնեմ իմ միակին…

четверг, 9 мая 2013 г.

Ու կգաս դու . . . Զգում եմ ես . . .


Հեռու ես դու, բայց զգում եմ քեզ…
Գնացիր դու, բայց ինձ հետ ես դեռ…
Ու կգաս դու…
Հավատում եմ՝
 Քեզ…
Ինձ…
Մեզ…
Գիտե՛մ, կգա՛ս դու…
Զգում եմ ես…

Հեռու ես դու, բայց սիրում եմ քեզ…
Գնացիր դու, բայց սիրում ես դեռ…
Ու կգաս դու…
 Հավատում եմ՝
Քեզ…
Ինձ…
 Մեզ…
Գիտե՛մ, կգա՛ս դու…
Զգում եմ ես…


Հեռու ես դու… Խենթանում եմ ես…
Գնացել ես դու… Սպասում եմ քեզ…
Ու կգաս դու…
 Հավատում եմ՝
Քեզ…
Ինձ…
 Մեզ…
Գիտե՛մ, կգա՛ս դու…
Զգում եմ ես…

Կարոտել եմ մեզ. . .



Կարոտել եմ քեզ…
Առանց քեզ ես ես չեմ…
առանց քեզ ես այն չեմ…
Կարոտել եմ քեզ…

Առանց մեզ մրսում եմ ես…
Առանց մեզ չկամ ես…
Կարոտել եմ մեզ…

Առանց մեր անցյալի չկա ապագա
Առանց մեր սիրո չի լինում ներկա…
Կարոտել եմ քեզ…
Կարոտել եմ մեզ…
Չկամ ես… չկանք մենք… չկա սեր ու չկա կյանք…
Կարոտել եմ մեզ…